Friday, April 19, 2024
Նորություններ

Շարունակվում է համագործակցությունը World Vision կազմակերպության հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Վորլդ վիժն (World Vision) կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Աբելյանին:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր` սկսած հղիության և հետծննդյան դեպրեսիայի սկրինինգի հարցաթերթիկի և վարման ուղեցույցից մինչև պերինատալ բուժօգնության որակի վերահսկման գործելակարգի ու գործիքների ներդրմանն ուղղված:

Կարինե Աբելյանը ներկայացնելով կազմակերպության կատարած աշխատանքները առանձնացրել է հղիության և հետծննդյան դեպրեսիայի փորձարկված սկրինինգային ծրագիրը: Ըստ որի` բժիշկը հղիության ընթացքում, ապա ծննդաբերությունից հետո  հարցաթերթիկի միջոցով խորհրդատվություն է անցկացնում, ինչն օգնում է հայտնաբերել, թե որ փուլում է առաջանում դեպրեսիան հղիների շրջանում:

Հանդիպմանն անդրադարձել են նաև մանկակական ծառայությունների որակի բարելավմանը՝ առողջության առաջնային պահպանման օղակում երեխաների քարտի լրացման և սկրինինգների իրականացման որակի գնահատման գործիքներին ու դրանք ներդնելու հնարավորությունները:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը կատարած աշխատանանքերի համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook