Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ո՞ր հիվանդության դեպքում է անհրաժեշտ ոտքերը թաքցնել արեւից

Եթե մարդն ունի երակների վարիկոզ լայնացում, ապա ավելի լավ է ոտքերը թաքցնի արեւի ուղիղ ճառագայթներից: Այսպիսի հայտարարություն է արել Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցում աշխատող ֆլեբոլոգ-վիրաբույժ Արմեն Ավակյանը։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում ամառային արեւայրուքը մահացու վտանգ կարող է ներկայացնել։

Մասնագետը նշել է, որ արեւայրուքի ժամանակ արյունատար անոթների պատերը կարող են շատ ավելի բորբոքվել, հայտնում է solenka.info-ն։

Ավակյանի խոսքով՝ տաք եղանակին արյան շրջանառությունը դանդաղում է։ Եթե մարդը ոտքերի վրա անոթային աստղիկներ է տեսնում, խորհուրդ է տրվում այցելել բժշկի։ Ֆլեբոլոգ-վիրաբույժն ընդգծել է, որ երակային պատի տաքացումը կարող է բորբոքում առաջացնել։ Բայց հետագայում այն կդառնա թրոմբոֆլեբիտ, որը կարող է վերածվել խորը երակների թրոմբոզի։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook