Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ո՞ր մթերքները կօգնեն ազատվել կնճիռներից

Լոլիկ

Լոլիկը պարունակում է սիլիցիում եւ լիկոպեն՝ հակաօքսիդանտ, որը խթանում է բոլոր օրգանների աշխատանքը։ Կարեւոր է իմանալ, որ լիկոպինը հզոր հակատարիքային միջոց է մաշկի համար:

Սաղմոն

Յուղոտ ձուկը պարունակում է ոչ միայն կոլագեն, այլեւ անհրաժեշտ միկրոէլեմենտներ, որոնք մեծապես ուժեղացնում են ազդեցությունը։ Օրինակ, օմեգա-3 թթուները կարեւոր դեր են խաղում մաշկի առողջության պահպանման գործում բջջային մակարդակում:

Կարմիր բուլղարական պղպեղ

Այն պարունակում է անհրաժեշտ քանակությամբ ամինաթթուներ, վիտամիններ եւ միկրոէլեմենտներ, որոնք ազդում են մարմնում կոլագենի սինթեզի վրա: Բացի այդ, պղպեղի կանոնավոր օգտագործումն օգնում է ամրացնել մազերի ֆոլիկուլները:

Հնդկահավի միս

Հնդկահավ ուտելիս արտազատվում է կարնոզին կոչվող նյութ։ Համակցվելով կոլագենի հետ՝ այն դառնում է նրա կայունացուցիչը եւ որոշ ժամանակով ապահովում է կոլագենի բջիջների ոչնչացման դիմադրությունը։

Ձու

Ձուն պարունակում է վիտամին B, որը վերածվում է ամինաթթվի (գլիցինի): Հենց դա է մասնակցում կոլագենի սինթեզին։

Արեւածաղկի սերմեր

Արեւածաղկի սերմերը հարուստ են վիտամին E-ով (հակաօքսիդանտ), որը մասնակցում է կոլագենի ձեւավորմանը։ Բացի այդ, արեւածաղկի սերմերը պայքարում են ազատ ռադիկալների դեմ։ Դրանք բացասաբար են ազդում մաշկի վիճակի վրա։

Աղբյուրը՝ news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook