Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ո՞ր մթերքներն է վտանգավոր տաքացնել միկրոալիքային վառարանում

Ճակնդեղի, բողկի, նեխուրի մեջ պարունակվող նյութերը միկրոալիքային վառարանում տաքացնելուց հետո կարող են վնասել նյարդային համակարգը, երիկամները, հղիության ընթացքում պտղի թունավորում եւ մահ առաջացնել: Նաեւ մի տաքացրեք բրինձը, մակարոնեղենը, կարտոֆիլը եւ ֆերմենտացված մթերքները, URA.RU-ին պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

«Սոլանինը, որն առկա է կարտոֆիլի եւ սմբուկի մեջ, տաքացնելիս ակտիվանում եւ թույնի է վերածվում է։ Նիտրատները, որոնք առկա են ճակնդեղի, գազարի, բողկի, նեխուրի մեջ, տաքացնելիս նիտրոզամինների են վերածվում։ Իսկ դա արդեն քաղցկեղածին նյութ է, որը կարող է էլ ավելի վնասել նյարդային համակարգը, երիկամները, լինել թունավորման մեղավորը, իսկ հղիների մոտ պտղի մահ  հրահրել: Այդպիդի մթերքները պետք է ոչ միայն չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում, այլեւ թողնել արեւի տակ»,- ասել է սննդաբանը։

Նրա խոսքով՝ ֆերմենտացված մթերքները կարող են կորցնել իրենց օգտակար հատկությունները։

«Դրանք են թթու կաղամբը, թրջած խնձորը, կաթնաթվվային մթերքները, ինչպիսիք են կաթնաշոռը, մածունը եւ նույնիսկ պանիրները: Ջերմությունը կկործանի օգտակար բակտերիաները։ Դրանք պարզապես կմեռնեն, եւ մթերքը կկորցնի իր օգտակարությունը»,- պարզաբանել է մասնագետը։ Նրա խոսքով՝ օսլա պարունակող մթերքները փոխում են իրենց կառուցվածքը եւ ավելի դժվար են մարսվում։

Մասնագետն առանձնացրել է բրինձն ու մակարոնեղենը. «Շատերը դրանք պահում են սառնարանում, իսկ հետո տաքացնում։ Իսկ բրնձի եւ մակարոնեղենի մեջ հիանալի միջավայր է պաթոգեն միկրոֆլորայի զարգացման համար: Կարելի է թունավորվել: Օգտակար յուղերը, ինչպիսիք են յուղոտ ձուկը կամ Extra Virgen-ը, եւս չարժե տաքացնել: Դրանք շատ արագ թույնի են վերածվում»,- եզրափակեց Սոլոմատինան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook