Friday, March 29, 2024
Նորություններ

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի ոչ վարակիչ հիվանդությունների և  կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի  տնօրեն Գաուդեն Գալեային։ Նա Հայաստանում է համատեղ կազմակերպվող «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով։unnamed

Գաուդեն Գալեան նշել է, որ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանը տարածաշջանում առաջատարներից մեկն է։ Նա նաև ընդգծել է, որ այդ ոլորտում ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվորեն է համագործակցում  իր ղեկավարած կառույցի հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Ալթունյանը կարևորել է առողջ կենսակերպի, այդ թվում` ֆիզիկական ակտիվության մշակույթի ձևավորման, ծխելու դեմ պայքարի, աղի սահմանափակման և համանման այլ ծրագրերի արդյունավետության բարձրացումը և  մարդկանց գիտակցության վրա առավել ներգործուն մեթոդների կիրառումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առողջապահության նախարարությունը այդ ուղղությամբ առաջարկներ ներկայացնի ԱՀԿ փորձագետներին` նրանց կարծիքը և աջակցությունը ստանալու նպատակով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook