Friday, March 29, 2024
Նորություններ

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը դոնորներ է հավաքագրել Թեհրանում Համահայկական Խաղերի ընթացքում

Սեպտեմբերի 16-ին, Թեհրանի «Արարատ» մարզավանում անցկացվող հերթական Համահայկական Խաղերի ընթացքում, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամի Իրանահայ գրասենյակի ներկայացուցիչները իրականացրեցին մեծ դոնորահավաք «Շնորհակալություն Դոնոր» խորագրով։ Այս մասին հայտնում է ՈԴՀՌ մամուլի ծառայությունը։

Միջոցառման ժամանակ ռեեստրին կամավորագրվեցին տասնյակ մասնակիցներ, որոնք ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համընկման դեպքում  դոնոր դառնալ եւ՛ հայ, եւ՛ ոչ հայ հիվանդին։

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Համալսարանի ուսանողները եւ դասախոսական կազմը ՈԴՀՌ- ի անձնակազմի հետ, արդեն որպես բարի ավանդույթ, սեպտեմբերի 25-ին միասին կտոնեն այդ նշանակալից օրը եւ ցանկացողները հնարավորություն կունենան գրանցվել որպես դոնոր:

Միջոցառումը նպատակ ունի մեծացնելու ոսկրածուծի դոնորների մասին հանրային իրազեկումը եւ ձեւավորելու նվիրաբերելու ու կարեկցելու մշակույթ: Կազմակերպիչների համագործակցությունը կոչ է՝ միանալու ոսկրածուծի/ ցողունային բջիջների փոխպատվաստման համաշխարհային միջոցառումներին:

Աշխարհում գրանցված է ոսկրածուծի ավելի քան 28 միլիոն դոնոր, որից ավելի քան 29,000-ը՝ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում։

Նյութի աղբյուրը՝ News.am

Home

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook