Thursday, March 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ոտքերի քրտնարտադրության և տհաճ հոտի դեմ պայքարելու 3 արդյունավետ եղանակ

Ամռան ամիսներին, երբ կրում ենք մարզակոշիկներ, սանդալներ և այլ կոշկեղեն, որը մասամբ բաց է, ավելի բարդ է պայքարել ոտքերի քրտնարտադրության և վատ հոտի դեմ, քան ձմռանը,  երբ փակ կոշիկներ ենք կրում:
Ինչպես գրում է  Healthy Life Tricks-ը` տհաճ հոտի դեմ պայքարելու ամենալավ եղանակը ոտքերը մաքուր պահելն է, սակայն անգամ օճառով լվանալուց հետո ոտքերը հաճախ  քրտնում են` անկախ ամեն ինչից: Քրտնարտադրությունից ազատվելու համար կարելի է փորձել հետևյալ լոգանքները:

1. Խնձորի քացախի լոգանք.  անհրաժեշտ է կես բաժակ  խնձորի քացախը խառնել 2 բաժակ տաք ջրի հետ և ոտքերը դնել խառնուրդի մեջ 15 րոպե: Այս գործողությունը պետք է կրկնել ամեն օր:

2. Եղեսպակի և հազրեվարդի լոգանք.  տհաճ հոտը վերացնելու համար 2 լիտր տաք ջրին ավելացրեք 1 թեյի գդալ  չորացրած հազրեվարդ և 2 թեյի գդալ չոր եղեսպակ, եռացրեք, ինչպես թեյ պատրաստելիս, ապա ոտքերը դրեք լվացամանի մեջ ու լցրեք ստացված խառնուրդը, երբ այն սառչի: Ոտքերը ջրում պահեք 15 րոպե:

3. Կիտրոնի հյութ և կերակրի սոդա. 2 լիտր ջրում խառնեք 50 գրամ կերակրի սոդան և կիտրոնի հյութը և ոտքերը դրեք հեղուկի մեջ` պահելով 15 րոպե: Բոլոր լոգանքները պետք է կատարել ամեն օր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook