Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որո՞նք են վիտամին B12-ի դեֆիցիտի հետեւանքները

Վիտամին B12-ի պակասը նպաստում է սակավարյունության զարգացմանը, որի դեպքում մարդու արյան մեջ նվազում է արյան կարմիր գնդիկների քանակը, որոնք թթվածին են մատակարարում օրգաններ եւ հյուսվածքներ։ Չախտորոշված մնալով՝ այս անեմիան կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ մեր օրգանիզմի համար:

Մեդիքֆորում պարբերականի հետ զրույցում նյարդաբան Ալեքսանդրա Ալյոխինան նշել է, որ վիտամին B12-ի պակասը հիվանդ մարդկանց մոտ կարող է մնալ առանց ախտանիշների, դրա դրսեւորումները հաճախ վերագրվում են սովորական գերհոգնածությանը։

B12-ի պակասի երկու հնարավոր ախտանշաններն են մազաթափությունը եւ մազերի վաղաժամ ճերմակացումը։

Նյարդաբանը թվարկել է վիտամին B12-ի երկարատեւ պակասի հետեւյալ նշանները՝

– Գլխապտույտ, ուշագնացություն;

– Գլխացավ;

– Փխրուն եղունգներ;

– Ինֆեկցիաների նկատմամբ զգայունության բարձրացում;

– Շնչահեղձություն;

– Մկանային թուլություն եւ ցավ;

– Տախիկարդիա;

– Աղմուկ ականջներում (զնգոց);

– Ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում;

– Տենդ։

Բժիշկն ընդգծել է, որ B12-ի մշտական անբավարարությունը կարող է բացասաբար ազդել կենտրոնական նյարդային համակարգի վիճակի վրա՝ առաջացնելով դեպրեսիա եւ տրամադրության անկում, արցունքահոսություն, դյուրագրգռություն, զայրույթի պոռթկում, ինչպես նաեւ ճանաչողական խանգարումներ։

Հետևեք NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook