Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառները. պարզ միջոցներ դրանից ազատվելու համար

Դառը համի զգացողությունը բերանում, առանց այնտեղ դառը որևէ նյութի առկայության, համի զգացողության խանգարման նշան է: Մշտական տհաճ համի զգացողության առկայությունը բերանում կոչվում է դիսգևզիա:

Ինչպես գրում է doctors.am-ը, համի զգացացողության փոփոխություն տեղի է ունենում, երբ ինչ-որ բան խանգարում է առաջացնում այդ համակարգում: Համի զգացողություն առաջանում է սենսոր նեյրոններով հոտի զգալով և համի զգացումով համային ընկալիչների գործունեության արդյունքում: Այստեղից ազդակները հաղորդվում են գլխուղեղ, և պարզ է դառնում, թե մարդ ինչ է ուտում: Համային ընկալիչները տարբերում են քաղցր, աղի, դառը և թթու համերը: Որոշ մարդիկ դառը համը ավելի սուր են զգում, որը պայմանավորված է  ֆենիլթիոկարբամիդ նյութն ընկալելու հետ:

Երբ մարդ ծնվում է, ունենում է 10.000 համային ընկալիչ, սակայն տարիքի հետ նրանց քանակը նվազում է: Եվ դրանով է պայմանավորված այն, որ հասուն մարդիկ և ծերերը ավելի հանդուրժող են համերի նկատմամբ, քան երեխաները:

Դառը համի զգացողությունը բերանում առաջանում է հիմնականում թթվային ռեֆլուքսի հետևանքով կամ փսխումից հետո: Սակայն բերանի մշտական դառը համը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, օրինակ` հղիությունը կամ դեղորայքի ընդունումը (հակաբիոտիկներ):Համի զգացողության խանգարման կարող են հանգեցնել նաև ծխախոտի օգտագործումը կամ տարբեր տեսակի նյութերով բերանի խոռոչի, քթի և գլխի ախտահարումը:

Եթե դառը համը առաջացել է առաջին անգամ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի բացառվեն խանգարման առաջացման լուրջ պատճառները:

Ստորև կքննարկենք դառը համի զգացողության առաջացման մի քանի պատճառ:

Ստոմոտոլոգիական հիվանդություններ

Բերանում դառը համի պատճառ կարող են լինել լնդերի հիվանդությունները, ատամի թարախակույտը կամ գինգիվիտը: Մարկանց մի մասի մոտ նկատվում է զգացողության սրացում ատամնաբուժության մեջ օգտագործվող որոշ նյութերի նկատմամբ: Երբ դառը համ է առաջանում բերանում պլոմբից հետո,պետք է խորհրդակցել ատանաբույժի հետ:Կարող է կարիք լինի փոխարինել այն այլ նյութերից պատրաստված պլոմբի հետ:

Թթվային ռեֆլուքս

Այն մարդիկ, ովքեր ունեն թթվային ռեֆլուքս կամ գաստրոէղոֆագեալ ռեֆլեքսային հիվանդություն, ստամոքսահյութը բարձրանում է կերակրափողով և հայտնվում է կոկորդում, ինչի հետևանքով նրանց մոտ սննդի ընդունման ժամանակ կամ ընդունումից հետո առաջանում է դառը համ: Թթվային ռեֆլուքսի ամենատարածված պատճառները շատակերությունն է, սննդում կծու և ճարպոտ մթերքների օգտագործումը, ինչպես նաև անկանոն ռեժիմով սննդի ընդունումը: Բացի դառը համից, թթվային ռեֆլուքսի նշան կարող են լինել այրոցի զգացուցումը, տհաճ հոտը բերանից, գլխացավը, փքվածության զգացումը, գազագոյացման բարձրացումը, փսխումը և ցավը կոկորդում , որ պայմանավորված է  լորձաթաղանթի՝ ստամոքսահյութով գրգռմամբ:

Հորմոնալ անհավասարակշռություն

Հորմոնների մակարդակի փոփոխությունները, մասնավորապես` էստրոգենների, կարող են հանգեցնել բերանում դառը համի զգացողության: Հատկապես հաճախ է նկատվում հղիության ժամանակ,բայց կարող է նկատվել նաև այն վիճակներում, երբ խանգարված է հորմոնների արտադրությունը:

Թունավորում ծանր մետաղներով

Բերանի դառը համը կապարով, պղնձով և սնդիկով թունավորման ախտանշան է:Եթե Դուք առնչվել եք սնդիկի հետ և դրանից հետո առաջացել է դառը համ, ապա անհապաղ պետք է դիմեք բժշկի: Այս մետաղը շատ թունավոր է, և թունավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ  խնդիրների:

Հիվանդություններ

Բերանում դառը համին զգացում կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների պատճառով.

Դեղնախտ
Շաքարային դիաբետ
Լյարդի հիվանդություններ
Երիկամների հիվանդություններ
Քաղցկեղ

Բերանի խոռոչի վատ հիգիենա

Միկրոօրգանիզմների բազմացման հետևանքով բերանի դառը համ կարող է առաջանալ այն անձանց մոտ, ովքեր հաճախ չեն լվանում ատամները:Պետք է օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս լվանալ ատամները և, քանի որ բակտերիաները տեղակայվում են ատամների արանքում, պետք է շաբաթվա մեջ երկու անգամ ատամի թելով մաքրել ատամները:

Բուժումը

Գոյություն ունեն բերանում դառը համից ազատվելու մի քանի պարզ միջոց.

Օգտագործել ցիտրուսային մթերքներ, որոնց հյութը ակտիվացնում է թքարտադրությունը և օժտված է հակամանրէային հատկություններով

Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք դարչին կամ մեխակ, նրանք վերացնում են դառը համը և թարմացնում են շնչառությունը

Զերծ մնացեք շատ ճարպոտ,աղի և քաղցր սննդից:

Եթե այս միջոցները անարդյունավետ չեն,ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Բերանում դառը համ կարող է առաջանալ որոշ էնդոկրին կամ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղորայքի օգտագործման դեպքում: Օրինակ` հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել աղիների նորմալ միկրոֆլորայի մահվան և պայմանական ախտածին միկրոֆլորայի ակտիվացման,այսինքն` դիսբակտերիոզի զարգացման,ինչի կլինիկական արտահայտություններից է բերանի դառը համը:
Ժամանակավոր դառը համի զգացողություն կարող է առաջանալ սթրեսից հետո կամ որոշ մթերքներ օգտագործելու դեպքում, օրինակ` ընկույզ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook