Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են լյարդային անբավարարության մասին հուշող հիմնական ախտանշանները

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի դրա աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։ Լուրջ խնդիրներից խուսափելու համար այս օրգանի հիվանդությունները հարկավոր է հնարավորինս շուտ նկատել ու սկսել բուժումը, սակայն խնդիրն այն է, որ դրանք բավական դժվար են ախտորոշվում և հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում։

 Լյարդի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը լյարդային անբավարարությունն է, որի դեպքում օրգանը չի կարողանում ինչպես հարկն է կատարել իր գործառույթները։ Լյարդը կատարում է երկու կարևորագույն գործառույթ։ Այն հանդիսանում է օրգանիզմի գլխավոր զտիչը, ուստի տարրալուծում ու դուրս է բերում վտանգավոր ախտածին նյութերն օրգանիզմից, ինչպես նաև արտադրում է բավարար քանակությամբ լեղի մարսողության համակարգի ճիշտ աշխատանքի համար։ Լյարդային անբավարարության դեպքում այս գործառույթները խանգարվում են, ինչի հետևանքով օրգանիզմը ծանրաբեռնվում է սննդի վերամշակումից հետո մնացող տոքսիկ նյութերով։

Այս խանգարումը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ օրգանիզմի համար, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել ժամանակին նկատել օրգանի հետ կապված խնդիրների մասին հուշող նախանշանները։ Սա է պատճառը, որ մասնագետները ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կարող են նախազգուշացնել նման վտանգավոր խնդրի զարգացման մասին։

Նրանց խոսքով՝ զարգացման վաղ փուլերում հիվանդությունը կարող է դրսևորվել հոգնածության զգացումով, ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ, ախորժակի անբացատրելի կորստով, սրտխառնոցով ու որովայնի աջ հատվածում առաջացող թույլ տհաճ զգացողություններով, ինչը նշանակում է, որ նմամ խնդիրների առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Վերոնշյալ ախտանշանները նկատվում են հիվանդության զարգացման վաղ փուլերում, ուստի դրանք ժամանակին նկատելը շատ կարևոր է, սակայն լինում են դեպքեր, երբ լյարդային անբավարարությունը բավական երկար ժամանակ մնում է չախտորոշված ուստի ախտանշաններն արդեն այլ բնույթի են լինում։ Հիվանդության խորացման դեպքում կարող են նկատվել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են.

  • մաշկի ու աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգը,
  • մեզի մուգ գույնն ու տհաճ հոտը,
  • շատ արագ ի հայտ եկող կապտուկները,
  • ձեռքերի, ոտքերի ու որովայնի այտուցները,
  • անբացատրելի մաշկային քորը։

Նման ախտանշանների ի հայտ գալը հուշում է լուրջ խնդիրների մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Հարկ է հիշել, որ նման դեպքերում հարկավոր է հնարավորնս շուտ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան մեծ կլինի բարեհաջող բուժման ու բարդություններից խուսափելու հավանականությունը։

Նյութի աղբյուրը՝ «Рамблер/доктор»

Leave a Reply

x Close

Like Us On Facebook