Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Որոնք են կորյակների առաջացման պատճառները և ինչպես կարելի է բուժել ու կանխարգելել դրանք

Ընդունված է կարծել, որ կորյակների առաջացումը դեռահասներին հատուկ խնդիր է, սակայն հավանաբար հանդիպել եք հասուն մարդկանց, ովքեր այս խնդիրն ունեն: Ինչպես գրում է doctors.am-ը, երկու դեպքում էլ պատճառները գրեթե նույնն են. բակտերիաներ, մաշկի ճարպի գերարտադրություն, հորմոնալ փոփոխություններ, ծխախոտ, գենետիկ նախատրամադրվածություն:

Պատճառը քաղցրն ու կծուն է

Ապացուցված է, որ քաղցր ու յուղոտ սննդամթերքը կարող է կորյակների առաջացման պատճառ լինել: Նրանք խորացնում են արդեն առկա խնդիրը: Սա չի նշանակում, որ պետք է մեկընդմիշտ հրաժարվեք շոկոլադից, պարզապես մի մոռացեք նաև առողջ սննդամթերքի մասին:

Կա՞ արդյոք բուժման արդյունավետ միջոց

Հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս սալիցիլաթթու և բենզոիլի պերօքսիդ պարունակող քսուքներ: Ֆոլիկուլները արդյունավետ մաքրում են ռետինոիդ պարունակող կոսմետիկ միջողները:

Իսկ ծանր հրետանին՝ հորմոնները, հակաբիոտիկները, անդրոգենների բլոկատորները, օռալ ռետինոիդներն են: Այս պրեպարատները կարող է միայն բժիշկը նշանակել:

Կորյակների կանխարգելում

Հարկավոր է օգտագործել ոչ ճարպային կոսմետիկ միջոցներ, որպեսզի ծակոտիները չխցանվեն: Ընտրեք նուրբ միջոցներ, սկրաբն ու փիլինգը զգուշությամբ կիրառեք: Դադարեցրեք դեմքին ձեռք տալու սովորությունը, այսպես տարածում եք բակտերիաները:

Կորյակենրն ընդմի՞շտ են

Բարեբախտաբար՝ ոչ: Տարիքի հետ կորյակները պակասում են: 40 տարեկանից կամ դաշտանադադարից հետո դրանք ակնհայտ պակասում են: Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք բուժումից:

Լվացվելը նվազեցնում է կորյակների առաջացման հավանականությունը

Իրականում՝ ոչ, հատկապես եթե սա սխալ եք անում: Լվացվել պետք է հաճախ, սակայն առանց ագրեսիվ միջոցների, տաք ջրի: Չի կարելի է նաև ուժեղ տրորել մաշկը, այդպես միայն կգրգռեք այն:

Շպարը բացասական է ազդում մաշկի վրա

Սա ճիշտ է, դեկորատիվ կոսմետիկան խցանում է ծակոտիները, հատկապես, եթե յուղային է: Կորյակների հակված մաշկի համար մշակված են հատուկ միջոցներ: Լավ կլինի հրաժարվեք սիլիկոնային հիմքով ցիկլոմետիկոն կամ դիմետիկոն պարունակող դիմափոշուց կամ քսուքներից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook