Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են Պարկինսոնի հիվանդության մասին հուշող առաջին ախտանշանները

Պարկինսոնի հիվանդությունը նյարդային համակարգն ախտահարող մահացու հիվանդություն է, որն ախտորոշվում է 60-ն անց յուրաքանչյուր 100-րդ մարդու մոտ: Հիվանդությունը զարգանում է, երբ ոչնչանում են շարժումների կառավարմանը մասնակցող դոֆամին նեյրոտրանսմիտեր արտադրող նեյրոնների մեծ մասը: Դոֆամինի պակասի հետևանքով Պարկինսոնի հիվանդության դեպքում հիվանդների մոտ ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են վերջույթների ու գլխի դողը, շարժումների դանդաղությունը, հավասարակշռության խանգարումները և մարմնի ընդհանուր կաշկանդվածությունը:

Սակայն վերոնշյալ ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ երբ հիվանդությունը բավական զարգացած է լինում և ախտահարված նյարդային բջիջները չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, մինչդեռ հիվանդությունն ունի նաև ավելի վաղ ի հայտ եկող ախտանշաններ, որոնք ոչ բոլորին են հայտնի: Այս ախտանշաննեը սովորաբար հստակ չեն լինում, ուստի մարդիկ հազվադեպ են դրանք կապում այս վտանգավոր խանգարման հետ, մինչդեռ բուժումը շուտ սկսելը թույլ է տալիս մեղմել հիվանդության դրսևորումներն ու դանդաղեցնել դրա զարգացումը:

Հիվանդության զարգացման մասին հուշող ամենավաղ ախտանշանները բավական արտասովոր են և կարող են որևէ կապ չունենալ շարժողական գործառույթների հետ: Պարկինսոնի հիվանդության մասին կարող են հուշել.

  • մարսողության խանգարումներն ու հաճախակի փորկապությունները,
  • հոտառության խանգարումը, որի դեպքում մարդը կարող է անիրական հոտեր զգալ կամ չնկատել իրական հոտերը:
  • համային ընկալման վատթարացումը, ինչի հետևանքով սննունդը դառը կամ տհաճ համ է ստամնում,
  • քնած ժամանակ շարժողական գերակտիվությունը,
  • էրեկտիլ դիսֆունկցիան,
  • մկանային լարվածությունը, որի դեպքում անգամ պարզ շարժումները կարող են հանգեցնել մկանների գերլարվածության:

Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժիշկ-նյարդաբանին, հատկապես, եթե դրանք հաճախակի բնույթ են կրում և որևէ կերպ չեն բացատրվում: Ընդ որում՝ առավել զգոն պետք է լինեն այն մարդիկ, որոնց հարազատների շրջանում կան այս հիվանդությանը բախված մարդիկ:

Հիվանդությունը վաղ փուլերում ախտորոշելու արդյունավետ միջոց կարող է դառնալ մաշկի բիոպսիան, որի ժամանակ որոշվում է մաշկի նյարդային վերջավորություններում սպիտակուցների կուտակումների մակարդակը:

Այս հիվանդությունը վաղ ախտորոշելու համար մասնագետները խորհուրդեն տալիս հաճախ գրել, քանի որ ձեռագիրի փոփոխությունը համարվում է Պարկինսոնի հիվանդության վաղ փուլերի մասին հուշող ախտանշաններից մեկը: Այս խանգարման դեպքում մարդն սկսում է գրել ավելի մանր տառերով և առհասարակ մեծ ջանքեր է գործադրում որևէ բան գրելու համար:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook