Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որ դեպքերում են գլխապտույտները պայմանավորված լինում լուրջ խանգարումներով

Գլխապտույտները բավական տհաճ խնդիր են, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես ոչ շատ լուրջ խնդիրներով, այնպես էլ չափազանց վտանգավոր խանգարումներով, սակայն մարդիկ հազվադեպ են ժամանակին դիմում մասնագետին խնդրի պատճառը պարզելու համար։ Այնուամենայնիվ բժիշկները նախազգուշացնում են, որ անդաստակային ապարատի աշխատանքի անսպասելի խանգարումը, որն ուղեկցվում է գլխապտույտներով, շատ լուրջ խնդիր է, որի դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել։

Ինչպես նշում է նյարդաբան Ալեքսանդր Բուդիկը, ոչ բոլոր դեպքերում է գլխապտույտը պայմանավորված լինում պաթոլոգիկ պատճառներով, ուստի ոչ միշտ է հարկավոր խուճապի մատնվել ու անմիջապես դիմել բժշկին։ Օրինակ՝ օրթոստատիկ հիպոտոնիայով պայմանավորված գլխպտույտը կյանքի համար վտանգավոր չէ, ուստի անհանգստանալու կարիք չկա։

«Օրինակ՝ աթոռին կամ բազմոցին նստած դիրքից կանգնելու դեպքում նկատվող կարճատև գլխապտույտների պարագայում բժշկին դիմելու անհրաժեշտություն չկա», – նշում է մասնագետը։

Միևնույն ժամանակ նյարդաբանն ընդգծում է՝ եթե գլխապտույտները նկատվում են անդաստակային ապարատի վնասվածքների ֆոնին, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել նյարդաբանի մոտ։ Բուդիկի խոսքով՝ նման գլխապտույտները կարող են վկայել, որ մարդու գլխուղեղը դադարել է ճիշտ ընկալել տեղեկությունը, ինչը պայմանավորված է այս կամ այն ախտաբանությամբ։

Ինչպես նշում է բժիշկը, գոյություն ունեն որոշակի ախտանշաններ, որոնցով կարող են ուղեկցվել գլխապտույտները, և դրանց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։ Նման ախտանշանների շարքին են դասվում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, գլխացավերը, փսխումը, ձեռքերի կամ ոտքերի աշխատանքի խանգարումն ու դրանց անսպասելի թուլությունը, ինչպես նաև դեմքի անհամաչափությունն ու ծռվածությունը։ Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել գլխապտույտը, որի դեպքում տհաճ զգացողությունները չափազանց ուժգին են լինում։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook