Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որ դեպքերում է հակացուցված սխտորը

Սխտորը վաղուց հայտնի է որպես հզոր հակաբակտերիալ միջոց: Այն շատ օգտակար է և օգնում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ, սակայն քչերը գիտեն, որ սխտորը կարող է նաև վնասակար լինել և կան մարդիկ, որոնց այս մթերքը հակացուցված է: Օրինակ՝ մասնագետները նշում են, որ սխտորը հակացուցված է լյարդի ու երիկամների հետ կապված խնդիրներ ունեցողներին: Բանն այն է, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ տոքսիկ տարրեր, ինչի հետևանքով նշված օրգաններում տեղի ունեցող քիմիական գործընթացները կարող են խանգարվել, իսկ հիվանդությունները՝ սրվել: Այս մասին գրում է med.tert.am

Սխտորը նաև հակացուցված է մարսելախանգարման ու փորլուծության դեպքում, քանի որ այն գրգռում է աղիներն ու սրում բորբոքումները: Սխտորը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը և գրգռում է աչքերի լորձաթաղանթը, ուստի այն հարկավոր է բացառել սննդակարգից նաև զարկերակային ցածր ճնշման ու աչքի հիվանդությունների դեպքում:

Բացի այդ, սխտորը ոչ մի դեպքում չի կարելի ուտել վիրահատություններից առաջ, քանի որ այն ջրիկացնում է արյունը և կարող է առաջացնել անցանկալի արյունահոսություն: Այն նաև հակացուցված է հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց, քանի որ բժիշկները չեն կարող հստակ կանխատեսել, թե ինչպիսի ազդեցություն այն կունենա կնոջ, սաղմի կամ նորածնի օրգանիզմի վրա:

Վերոնշյալ խնդիրներից ու իրավիճակներից բացի այս մթերքը կարող է խիստ վնասակար լինել նաև առիթմիայի, լեղաքարային հիվանդության, թութքի, պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում), էպիլեպսիայի և ալերգիաների դեպքում, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել և չօգտագործել սխտոր ու սխտոր պարունակող մթերք նշված առողջական խնդիրների դեպքում:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook