Saturday, April 20, 2024
Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ է ձեռք բերել

ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» շարունակում է համալրվել գերժամանակակից բժշկական սարքերով։ Կենտրոնի նոր ձեռքբերումը Leica PROvido նեյրովիրաբուժական մանրադիտակն է, որն արդեն տեղադրվել է վիրահատարաններից մեկում։

Մանրադիտակն ունի FusionOptics համակարգ, որը հնարավորություն է տալիս և խորությունը լավ տեսնել, և հստակությունը պահպանել։ Սարքը կիզակետը որոշում է լազերային փունջի օգնությամբ, ոտնակն էլեկտրամագնիսական է, ինչը թույլ է տալիս ցանկացած շարժումների ժամանակ սարքը պահել հավասարակշիռ վիճակում։

Նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի կարծիքով` նեյրովիրաբուժական մանրադիտակը հեշտացնում է վիրաբույժի գործը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։ «Ավելին, կան վիրահատություններ, որ հնարավոր է կատարել միայն մանրադիտակի օգնությամբ», – նշել է նա, հավելելով, որ նոր սարքը կիրառվելու է  ցողունի, խորանիստ ուռուցքների, անոթների վիրահատությունների ժամանակ և կապահովի գոյացությունների ավելի լիարժեք հեռացում։

Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանի կարծիքով` մանրադիտակը հնարավորություն կտա ավելի մեծացնել վիրահատության ծավալները, և ավելի ճշգրիտ, պռեցիզիոն վիրահատություններ կատարել, աշխատել անոթների և նյարդերի վրա, խորը կենսական կարևոր օրգանների վրա։ «ԼՕՌ վիրահատություններ կարելի է անել խոշորացման տակ, բացի այդ, ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության մեջ ևս կարելի է կիրառել», – ասել է նա։

Հիշեցնենք, որ այժմ բոլոր տիպի չարորակ նորագոյացությունների վիրահատությունները կատարվում են պետական պատվերի շրջանակներում։ Նոր սարքի կիրառմամբ այդ վիրահատությունները ևս կկատարվեն պետական պատվերով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook