Thursday, March 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Պացիենտները բժշկական ծառայություն կստանան Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի արդյունքում Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:

Առողջապահության նախարարությունը կարգավորել է այս հարցը և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Հարկ է նշել, որ հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook