Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Պե՞տք է արդյոք ձուն լվանալ ուտելուց առաջ

Սննդաբան Եվգենի Արզամասցեւը (Ռուսաստան) կարծում է, որ հավի ձվերը պետք է լվանալ նախքան սննդի մեջ օգտագործելը:

«Москва 24»-ի հաղորդմամբ՝ ձվի կճեպի վրա կարող են ապրել տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել առողջությանը եւ թունավորումներ առաջացնել։

Ամենամեծ վտանգը, ըստ Արզամասցեւի, սալմոնելլա բակտերիան է, որն առաջացնում է սալմոնելոզ՝ աղիքային սուր վարակ։

Նա նաեւ խորհուրդ է տվել չուտել թեթեւակի ճաքած, բայց դեռ չփչացած ձվերը։

«Դա լվանալն անիմաստ է, քանի որ այն, ինչ եղել է կճեպի վրա, արդեն ներս է մտել»,-ասել է նա։

Մասնագետի խոսքով՝ թունավորումներից եւ վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ձուն պետք է լվանալ նույնիսկ եփելուց առաջ, քանի որ կեղեւի վրա եղած բոլոր աղտոտիչները չեն ոչնչացվում ջերմային մշակման ժամանակ։

news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook