Thursday, April 25, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Պերուում սերիալ են նկարահանում՝ խրախուսելու դոնորական օրգանների նվիրաբերումը

Պերուի առողջապահության նախարարությունը թողարկելու  է հեռուստասերիալ, որպեսզի խրախուսի մարդկանց նվիրաբերել իրենց օրգանները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, տեղական հեռուստաընկերության հետ թողարկվելու է «Պատմություններ, որոնք փրկում են կյանքեր» ֆիլմը։ Սերիլաներից մեկը պատմում է այն մասին,  որ մի մարդ մահանում է ու նվիրաբերում է իր օրգանները մեկ այլ անձի, և նա փրկվում է։

«Հեռուստասերիալը կարող է լինել բնակչության հետ կապի աղբյուր, որպեսզի ուշադրություն հրավիրվի դոնորական օրգանների կարևորության վրա»,- ասել է առողջապահության նախարարը։

Պերուում  միլիոն մարդու հաշվարկով երկու մարդ է զոհաբերում իր օրգանները, մինչդեռ ցուցակում 7000-ն է։ 2018 թվականին փոխպատվաստման  736 վիրահատություն  է արվել, իսկ սպասողների ցուցակում 6496 մարդ էր։ Այս տարի փոխպատվաստման կարիք ունի 6972 մարդ։

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook