Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Պտղաբերության իրազեկության մեթոդ/ընտանիքի պլանավորման բնական մեթոդ/

Դաշտանային ցիկլի ընթացքում կան օրեր, երբ առողջ կինը անպաշտպան սռական հարաբերություն  ունենալու դեպքում կարող է հղիանալ, և կան օրեր, երբ հղիանալու  հավանականությունը շատ փոքր է կամ անհնար: Դաշտանային ցիկլի այն օրերը, երբ կնոջ հղիանալը հավանական է , անվանում են պտղային օրեր: Իմանալով  Ձեր պտղաբեր օրերը , Դուք կարող եք  կանխել անցանկալի հղիությունը:

Դաշտանային ցիկլի որ օրերին կինը կարող է հղիանալ

Իրականում, կինը ի վիճակի է հղիանալու 6 օր մեկ ամսվա մեջ: Հղիանալու համար անհարաժեշտ է, որ Ձեր վերարտադրողական ուղիներում միաժամանակ լինեն հասուն ձվաբջիջ և սերմնաբջիջ: Ձվաբջջի հասունացման համար անհրաժեշտ է մոտ 12-16 օր հաշված դաշտանի առաջին օրից: Այսինքն ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի գրեթե միջնամասում /28 օրանոց ցիկլի դեպքում/: Ձվազատումից  հետո ձվաբջիջը կենսունակ է 12-24 ժամվա ընթացքում: Սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում կենսունակ կարող է մնալ 3-5 օր: Հետևաբար, կինը կարող է հղիանալ, եթե սեռական հարաբերություն ունենա ձվազատումից 2-5 օր առաջ, ձվազատության, և դրանից հետո 1-2 օրվա ընթացքում:

28 -օրանոց դաշտանային ցիկլի փոփոխությունների ժամանակացույց. ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում: Կինը կարող է հղիանալ ձվազատումից  5 օր առաջ և 1-2 հետո ընկած միջակայքում: Այս պտղաբեր շրջանն ուղեկցվում է նաև հեշտոցից առատ  լորձարտադրությամբ:

Ստանդարտ օրերի մեթոդ

Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ, ապա Ձեր դաշտանային ցիկլի 8-ից 16-րդ օրը Դուք պետք է ձեռնապահ մնաք սեռական հարաբերությունից կամ կիրառեք բեղմնականխման այլ միջոց, օր` պահպանակ: Միաժամանակ հետևեք Ձեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք Ձեզ կհուշեն Ձեր բեղմնունակության մասին:

Օրացուցային մեթոդ

Գրանցեք Ձեր դաշտանային ցիկլի տևողությունը առնվազն 6 ամսվա ընթացքում: Դաշտանային ցիկլի ամենակարճ տևողությունից հանեք 18 օր, այդպիսով Դուք կորոշեք առաջին պտղաբեր /անապահով/  օրը, իսկ ամենաերկարից հանեք 11 օր, ինչը ցույց կտա վերջին պտղաբեր /անապահով/ օրը: Սկսած առաջին պտղաբեր օրից մինչև վերջին պտղաբեր օրն ընկած ժամանակահատվածը համարվում է պտղաբեր շրջան, որի ընթացքում Դուք կարող եք հղիանալ:

Օր. Դուք հաշվել եք Ձեր դաշտանային ցիկլերի տևողությունը և ստացել եք, որ Ձեր մոտ ամենակարճ դաշտանային ցիկլը տևում է 28 օր, իսկ ամենաերկարը ` 30  օր: Հետևաբար, Ձեր

պտղաբերության սկիզբը կլինի` 28-18=10/դաշտանի առաջին օրից հաշված 10-րդ օրը/
պտղաբերության վերջը կլինի`   30-22= 19/ դաշտանի առաջին օրից հաշված 19-րդ օրը/

Այս օրերը նշվում են օրացույցի վրա:

Եթե Դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն Ձեր պտղաբեր օրերին:

Եթե Դուք չեք  ցանկանում հղիանալ, ապա ձեռնպահ մնացեք սեռական հարաբերությունից կամ կիրառեք այլ հակաբեղմնավորիչ միջոց: Վերը նշված օրնակում Ձեր պտղաբեր օրերը սկսվում են դաշտանի առաջին օրից հաշված` 10-րդ օրը և ավարտվում 19-րդ օրը: Հետևաբար, 10-ից մինչև 19-րդ օրը Դուք Ձեզ պետք է պաշտպանեք հղիանալուց:

Արգանդի վզիկի լորձարտադրության գնահատման մեթոդ

Դաշտանից հետո ամեն օր հետեևք Ձեր հեշտոցից լորձային արտադրության փոփոխություններին: Պարզապես միզարձակումից հետո զուգարանի թղթով շեքը չորացնելուց հետո ստուգեք լորձի տեսքը և մածուցիկությունը:

Մածուցիլ լորձը, որն արտադրվում է դաշտանից հետո, դժվարեցնում է սերմնաբջիջների մուտքը դեպի արգանդ, մինչդեռ լպրծուն և առատ լորձը հեշտացնում է սերմնաբջիջների շարժումն արգանդի և արգանդափողերի միջով դեպի ձվաբջիջը:

28 օրանոց դաշտանային ցիկլ ունեցող կնոջ մոտ արգանդի վզիկից արտադրվող լորձ փոփոխվում է մոտավորխես հետևյալ օրինաչափությամբ.

1-5-րդ օր         Դաշտան

6-9-րդ օր        Հեշտոցը չոր է, լորձը` քիչ է կամ գրեթե չկա

10-12-րդ օր     Հայտնվում է կպչուն, խիստ լորձ, որն աստիճանաբար ջրիկանում է

13-15-րդ օր     Լորձը դառնում է ջրիկ, լպրծուն, ձգվող, թափանցիկ` նման ձվի սպիտակուցին

16-21-րդ օր     Լորձը նորից դառնում է կպչուն և խիտ

22-28-րդ օր    Հեշտոցը չոր է

Փաստորեն ձվազատմանը նախորդող մի քանի օրերին, երբ կինը կարող է  հղիանալ, պարանոցի լորձային արտադրություն լպրծուն է, առատ, թափանցիկ, բաց գույնի, ձգվող, նման է թարմ ձվի սպիտակուցի: Այս <խոնավ օրերին>  կինը  պետք է խուսափի սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ նկատվում է արտադրություն հեշտոցից և շենքի թացության զգացողություն: Մնացած օրերին հեշտոցը չոր է , որովհետև լորձը խիտ է և թանձր:

 Եթե Դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն, այն օրերին, երբ Ձեր հեշտոցային արտադրությունը դառնում է առատ, թափանցիկ, ձգվող:

Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ, ապա խուսափեք անպաշտպան  սեռական հարաբերությունից, եթե տեսնում եք, որ Ձեր հեշտոցային արտադրությունը թափանցիկ, լպրծուն և առատ է, ինչպես նաև դրանից հետո ևս 2 օր:

Որոնք են ձվազատման այլ նշանները

Բացի վերը նշվածից, ձվազատման օրերին Ձեր օրգանիզմում  Դուք  կարող եք զգալ հետևյալ փոփխությունները.

  • կրծքագեղձերի ցավոտություն
  • սեռական  ցանկության ուժեղացում
  • ցավը որովայնի ստորին հատվածում ` աջ կամ ձախ կողմից
  • հիմնային ջերմության փոփխություն սովորաբար ձվազատումից առաջ հիմնային ջերմություն ընկնում է, ապա ձվազատումից հետո բարձրանում 0.2-0.30C -ով:

 

Ապրեք առողջ…

Պատրաստեց` http://aroxjblog.am/

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook