Friday, March 29, 2024
Նորություններտեսանյութեր

ՌԴ առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ

Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է բժշկական հաստատության հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Էրեբունի» ԲԿ, նշված է հաստատության ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարներին ընդունել է «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը:
«Հյուրերը շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Մուրաշկոն Երևան է ժամանել հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակում: Նա Անահիտ Ավանեսյանի հետ Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է համաժողովին, որը 2014 թվականից հաջորդաբար անցկացնում է Հայաստանում և Ռուսաստանում։
Նոյեմբերի 26-ին ՌԴ առողջապահության նախարարին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook