Wednesday, April 17, 2024
Նորություններ

Ռիսկային խմբերում վիրուսային հեպատիտ Բ և Ց սկրինինգային հետազոտություններ կանցկացվեն

ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի (ԻՀԿ) և Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ` ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» բուժում ստացող բոլոր պացիենտների շրջանում կազմակերպվել է վիրուսային հեպատիտ Բ և Ց սկրինինգային հետազոտություն:
Միջոցառումն անցկացվել է նշված հաստատությունում, հաշվի առնելով պացիենտների ռիսկային խումբ լինելը: Նշենք, որ ակցիան շարունակական է լինելու` հայտնաբերելու «կորած» հազարներին:
Ակցիան իրականացվել է «Նորք» ԻՀԿ տնօրեն Մհեր Դավիդյանցի, նույն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունքի վարիչ, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի և 8 բուժքույրերի մասնակցությամբ: Արդյունքում, 325 պացիենտից վերցված արյան նմուշները հետազոտության են ենթարկվել «Նորք» ԻԿՀ լաբորատորիայում:
  Միջոցառման ֆինանասավորումն ապահովել է Հայկական լյարդաբանական ասոցիացիան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook