Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Սահմանվել է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 26-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարման կարգը,

2) Մինչև 18 տարեկան երեխաների պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը,

3) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների և նրանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ներկայացվող` սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի ցանկը,

4)Վերականգնողական բուժման ենթակա հիվանդությունների և ֆիզիկական ու շարժողական խանգարումներով պայմանավորված վիճակների ցանկը, որոնց դեպքում բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում,

5)Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժման ենթակա երեխաների սուր հիվանդությունների և վիճակների ցանկը,

6)Երեխաների մտավոր, հոգեկան,լսողական և զարգացման այլ հապաղումների և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց բուժումը մասնագիտացված կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում,

7) Երեխաների առողջարանային բուժման ընդհանուր հակացուցումների ցանկը,

8) Ըստ օրգան-համակարգերի առողջարանային բուժման ցուցումների և հակացուցումների ցանկը,

9) Երեխաների անհետաձգելի կարճատև հոսպիտալացման (այսուհետ, էմերջենսի) բաժանմունքներում բուժման/հսկման ենթակա ախտաբանական վիճակների ցանկը։

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook