Thursday, March 28, 2024
Ժամանց

Սառնարանում մթերքների ճիշտ դասավորությունը

Մթերքները երկար պահպանելու համար իհարկե պետք է պահել սառնարանում:
Իսկ որ մթերքը սառնարանի որ հատվածում պահել????

Դուռամենատաք հատվածն է սառնարանի: Այստեղ չպետք է տեղադրել ձու, կաթնամթերքներ` կաթ, կեֆիր, յոգուրտ, թթվասեր: Այստեղ կարելի  է պահել սոուզներ, համեմունքներ:
Միսը և ձուկը պետք է պահել սառնարանի ներքևի հարկում: Ֆիզիկայի կանոնների համաձայն, տաք օդը բարձրանում է վերև, ուստի սառնարանի ամենատաք հատվածը  վերևի հատվածն է: Ձուն, կաթնամթերքը նույնպես պետք է պահել ներքևի հատվածում:
Սառնարանում պետք է պահել միայն լվացած, մաքուր մթերքներ: Հողոտ բանջարեղենը չի կարելի պահել սառնարանում:
Սխալ է մթերքը պահել պոլիէթիլենային տոպրակներում, դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում սնկերի և բորբոսի առաջացման համար: Բանջարեղենը և մրգերը ավելի լավ է պահել թղթե տոպրակներում, իսկ միսը , ձուկը, թռչնամիսը  պլաստմասե ամաններում
Չի կարելի  կրկին սառեցնել հալեցված մթերքները… կրկին  սառեցնելով մթերքը, նրանում կսկսեն
բազմանալ մանրէները :  Պետք է սառեցվող սնունդը մասերի բաժանել ,և առանձին սառեցնել:

Ապրեք Առողջ…
Պատրաստեց Բ. Գ.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook