Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սեռական հերպես

Սեռական հերպես, սեռական օրգանների վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է հասարակ հերպես վիրուսի (ՀՀՎ) կողմից։ Շատ մարդիկ կա՛մ չունեն որևէ ախտանիշ, կա՛մ դրանք շատ թույլ են արտահայտված, և հետևաբար չեն իմանում, որ իրենք վարակված են։ Երբ ախտանիշները դրսևորվում են, դրանք սովորաբար ընդգրկում են մանր բշտիկներ, որոնք բացվում են և վերածվում ցավոտ խոցերի։ Կարող են դրսևորվել նաև գրիպանաման ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, ցավը կամ այտուցված ավշային հանգույցները։ Հիվանդության կլինիկան սկսվում է դրսևորվել վարակի հետ շփումից 4 օր հետո և պահպանվում է 4 շաբաթ։ Վարակվելուց հետո կլինկական դրսևորումներ կրկին կարող են լինել, սակայն դրանք ընթանում են ավել մեղմ։

Հիվանդությունը, որպես կանոն, փոխանցվում է անմիջական սեռական հարաբերության ժամանակ մաշկային ծածկույթի կամ վարակվածի սեռական արտադրուկների միջոցով։ Փոխանցումն իրականանալու համար ցավերի առկայությունը պարտադիր չէ։ Վարակի փոխանցումը իրականացվում է սեռական հարաբերության ժամանակ, ներառյան անալ և օրալ սեքսը։

Վարակումը կարելի է կանխարգելել տարբեր միջոցներով՝ սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործել պահպանակներ, ունենալ սեռական հարաբերություններ նրա հետ, ով վարակված չէ տվյալ հիվանդությամբ կամ չզբաղվել սեքսով։ Վարակվելուց հետո բուժում գոյություն չունի։ Այնուամենայնիվ, հակավիրուսային դեղամիջոցները կարող են կանխարգելել սրացումները, կամ դրանց առաջանալիս, նվազեցնել տևողությունը։ Հակավիրուսների երկարատև կիրառումը կարող է նաև նվազեցնել հետագա տարածման ռիսկը։

Սեռական հերպեսը կարող է տարածվել մինչև խոցի ձևավորումը կամ դրանց ձևավորումից հետո վիրուսի սփռման միջոցով։ Զույգընկերների միջև վարակի տարածման ռիսկը կազմում է տարեկան մոտավորապես 7,5% (չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ): Սեռական հերպեսի մի անհատից մյուսին փոխանցման հավանականությունը նվազում է տղամարդկանց պահպանակ օգտագործելու դեպքում 50%-ով։ Կանացի պահպանակների կիրառման դեպքում այն նույնպես նվազում է 50%-ով։ Հավանականությունը նվազում է նաև հերպեսի ակտիվ բռնկումների ժամանակ սեռական հարաբերություններից խուափելու դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook