Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Սթրեսի հաղթահարման մեթոդներ

Չնայած այն բանին, որ Դուք կարող եք նվազեցնել Ձեր կյանքում առկա սթրեսածին գործոնների քանակությունը, Դուք չեք կարող ամբողջապես խուսափել սթրեսից։ Այնուամենայնիվ, սթրեսի հաղթահարման ստրատեգիաները Ձեզ կօգնեն թուլանալ և ավելի քիչ անհանգստանալ։ Հետևյալ հնարքները կօգնեն սթրեսսի նվազեցման հարցում․

• Կանոնավոր մարզումներ․ Միջին ծանրաբեռնվածությամբ վարժությունները, ինչպիսին է շաբաթական մի քանի անգամ 30 րոպեանոց քայլքը, կարող են օգնել սթրեսի նվազեցման հարցում։ Խոսեք Ձեր բժշկի հետ մարզումների պլան կազմելուց առաջ։

• Անցկացրեք ժամանակ դրսում․ Եթե հնարավոր է, այգում կամ բնության այլ միջավայրում զբոսնեք։ Արևի շողերը, թարմ օդը և բնության ձայները կարող են պայծառեցնել Ձեր օրը։

• Պլանավորեք սոցիալական ակտիվություն․ Ժամանակ տրամադրեք ընտանիքի կամ ընկերների հետ շփմանը, քանի որ դա սթրեսի նվազեցման լավ միջոց է։

 • Լավ սնվեք․ Առողջ սննդակարգը և հանգստանալուն բավարար ժամանակ տրամադրելը Ձեզ կտան էներգիա առօրյա սթրեսածին գործոններին դիմակայելու համար։

 • Երկար քնեք․ Կյանքը զբաղված է, և որոշ մարդկանց կարող է թվալ, որ քունը ներողամիտ է։ Սակայն քունը պարտադիր պայման է օրգանիզմը առողջ պահելու և վերականգնելու համար։ Փորձեք ամեն գիշեր քնել 7 և ավել ժամ։ Ցերեկային նիրհը նույնպես կարող է օգնել։ Եթե քնի խանգարումներ ունեք, խոսեք Ձեզ բուժող թիմի հետ դրանք հաղթահարելու տարբերակների մասին։

 • Միացեք աջակցաղ խմբերի․ Աջոկցող խմբերը Ձեզ տրամադրում են հնարավորություն խոսելու Ձեր զգացմունքների և վախերի մասին այն մարդկանց հետ, ովքեր կիսում և հասկանում են Ձեր փորձը։ Դուք կարող եք նաև խոսել վստահելի ընկերոջ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի հետ։

 • Պլանավորեք ամենօրյա հանգստի ժամանակ․ Ժամանակ տրամադրեք զբաղվելու այնպիսի բանով, ինչը Ձեզ հանգստացնում է։ Օրինակ կարող եք գիրք կարդալ, այգեգործությամբ զբաղվել կամ երաժշտություն լսել։

 • Արեք բաներ, ինչից հաճույք եք ստանում․ Ընթրեք Ձեր սիրելի ռեստորանում կամ դիտեք Ձեր սիրելի հաղորդաշարը։ Ծիծաղը նվազեցնում է սթրեսը, այնպես որ, ինկատի ունեցեք ծիծաղելի ֆիլմի դիտման կամ հումորային գիրք կարդալու տարբերակը սրթեսի նվազեցման նպատակով։

• Գրեք անձնական նոթատետրում․ Ձեր կյանքի իրադարձությունների և առկա սթրեսի մասին գրելը զգացմունքների արտահայտման անձնական եղանակ է։

• Նոր հոբբի ձեռք բերեք․ Նոր և մարտահրավերներով լի զբաղմունքի մեջ ներգրավվելը լիարժեքության զգացում կտա և կօգնի շեղվել առօրյա հոգսերից։ Օրինակներ կարող են լինել արվեստի կամ որևէ երաժշտական գործիքի դասերի հաճախելը։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook