Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սիրտը սնուցող զարկերակների համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության առավելությունները, թերությունները և հակացուցումները

aroxjblog.am  զրուցել է “Շենգավիթ” ԲԿ-ի  բժիշկ-ռադիոլոգ  Գայանե Բունիաթյանի  հետ, ով ներկայացրեց սիրտը սնուցող զարկերակների համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության առավելությունները, թերությունները և հակացուցումները։

Սիրտը սնուցող զարկերակների՝ պսակաձև զարկերկաների ժամանակակից հետազոտության մեթոդներից է  համակարգչային տոմոգրաֆիկ կորոնարոգրաֆիան(ԿՏ)։
Կարդիոլոգիայում այն կիրառվում է՝ միոկարդի իշեմիկ զոնաների, սրտի բնածին արատների, նորագոյացությունների, անոթային անոմալիաների, նեղացումների  և այլ պաթոլոգիկ վիճակների ախտորոշման համար։
Իրենից ներկայացնում է մինիմալ միջամտություն պահանջող հետազոտություն, որը իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայի և (՚կոնտրաստ) ցայտներագ նյութի կիրառմամբ։
ԿՏ կորոնարոգրաֆիան տալիս է բավականին մեծ ծավալի ինֆորմացիա սիրտը սնող  զարկերակների մասին,  իսկ համակարգչային վերամշակումը  հնարավրություն է տալիս ստանալ եռաչափ և ֆունկցիոնալ պատկերներ, որոնց շնորհիվ կարող ենք գնահատել նաև սրտի կծկողական ֆունկցիան։
ԿՏ կորոնարոգրաֆիան հանդես է գալիս որպես   <ֆիլտր>   այն իմաստով,  որ թույլ է տալիս խուսափել ինվազիվ անգիոգրաֆիայից այն պացիենտներին որոնք չունեն պսակաձև զարկերակների կլինիկորեն նշանակալի նեղացումներ։

Հետազոտության առավելություններն են,
-Գնահատում ենք և՛ անոթի լուսանցքի, և՛ պատի վիճակը , ինչպես նաև  աթերոսկլերատիկ վահանիկների կազմությունը և կայունությունը։ Աթերոսկլերոտիկ  վահանիկների կազմության գնահատումը շատ կարևոր է, քանի որ  հենց ոչ ստաբիլ վահանիկների   պատռումն է  հաճախ պատճառ հանդիսանում սուր կորոնար սինդրոմի առաջացման։
-Ամբուլատոր ախտորոշման մեթոդ է,
-Անցավ է,տևում է կարճ՝ գրեթե 15-20 րոպե
-Պացիենտի համար հեշտ իրականացվող
-Պրակտիկորեն չկան բարդություններ
-Հնարավորություն է տալիս նաև գնահատել ստենտների և շունտերի վիճակը

65000873_2339145949690626_7242255080936701952_n65161619_718186128634131_6069192249885851648_n

Մեթոդի  թերություններն են
-Ճառագայթային ծանրաբեռնվածություն
-Շատ փոքր տրամագիծ ունեցող անոթների հետազոտման անհնարինություն

Հետազոտման  հակացուցումներն են
-Կոնտրաստ նյութի նկատմամբ անտանելիթյուն՝ ալերգիա
-Երիկամային անբավարարություն
-Հղիություն
-3-րդ աստիճանի ճարպակալում
-Սրտի ոչ ռեգուլյար ռիթմ
-Հաճախասրություն, б-բլոկատորների կիրառման հակացուցում

53648537_2385885141469029_2734780422402605056_n

Այսպիսով՝ կարճ ժամանակահատվածում, անցավ, մինիմալ միջամտություն պահանջող հետազոտությունը  թույլ է տալիս  ստանալ ինֆորմացիա այդքան կարևոր զարկերակների առողջության մասին, որը հետագայում կկանխի Ձեզ  կյանքին սպառնացող  լուրջ վտանգներից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook