Thursday, April 18, 2024
Նորություններ

Սկրինինգային հետազոտություն` հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ

ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախաձեռնությամբ` ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի բուժանձնակազմի համատեղ ջանքերով կազմակերպվել և իրականացվել է վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ թվով 427 պացիենտի սկրինինգային հետազոտություն:

Միջոցառումն անցկացվել է ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում` հաշվի առնելով պացիենտների ռիսկային խումբ լինելը: Նշենք, որ նմանատիպ ակցիա արդեն իսկ կատարվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»: Դրանք կրում են շարունակական բնույթ` հայտնաբերելու «կորած» հազարներին:

Աշխարհում մեկնարկել է վիրուսային հեպատիտների վերացման գլոբալ շարժումը: Հայաստանը ևս համահունչ քայլում է այս շարժման ռիթմով: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հեպատիտների տարածվածությունը տարբեր ռիսկային խմբերում` նպատակ ունենալով միկրոէլիմինացիոն գործընթացներով հեշտացնել հեպատիտների վերացումը մեր հանրապետությունում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook