Սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել շաքարով թեյից
Թեյն ամենատարածված ըմպելիքների մեկն է, որը շատերը խմում են ամեն օր ու բավական մեծ չափաբաժնով։ Սա շատ օգտակար ըմպելիք է և օժտված է օրգանիզմի համար կարևոր մի շարք հատկություններով, սակայն թեյի համը բարելավելու համար շատերն ըմպելիքին շաքար են ավելացնում, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։
Սննդաբանները հորդորում են հրաժարվել շաքարով թեյի ամենօրյա գործածությունից, քանի որ նման համադրությունը կարող է հանգեցնել օստեոխոնդրոզի կամ շաքարային դիաբետի զարգացման։ Ավելին՝ քաղցր թեյը կարող է դառնալ նաև քաշի ավելացման պատճառ, ուստի այս ըմպելիքից հրաժարվելը կօգնի նվազեցնել քաշը։
Բացի այդ, շաքարով թեյը բացասաբար է անդրադառնում մարդու նյութափոխանակության վրա, խթանում է ախորժակը, վատթարացնում է աղիների աշխատանքը, ինչպես նաև նպաստում է բշտիկների ու սև բծերի առաջացմանը, ուստի այս ըմպելիքից հրաժարվելը թույլ կտա խուսափել նաև նման տհաճ խնդիրներից։
Նյութի աղբյուրը՝ med.tert.am