Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի որ տեսակները չի կարելի ուտել դատարկ ստամոքսին

Սաստիկ քաղցի դեպքում մարդը հաճախ ուշադրություն չի դարձնում, թե ինչ մթերք է ուտում, քանի որ այդ պահին պարզապես ցանկանում է վերականգնել օրգանիզմի էներգետիկ բալանսը, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ սննդամթերքի ոչ բոլոր տեսակներն է կարելի ուտել դատարկ ստամոքսին։ Սննդաբանների խոսքով՝ կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են վնասակար լինել մարսողական համակարգի համար դատարկ ստամոքսին ուտելու դեպքում, ուստի երկար ժամանան որևէ բան չուտելուց հետո նման մթերքից հարկավոր է խուսափել։

Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դատարկ ստամոքսին մեծ քանակությամբ համեմունքներ պարունակող մթերքի գործածությունից, քանի որ դրանք քայքայում են աղիների պատերը։ Բանն այն է, որ տարատեսակ թթուներն ու համեմունքները կարող են քիմիական ռեակցիայի մեջ մտնել ստամոքսահյութի հետ, ինչը բավական տհաճ հետևանքներ ունենա։ Սա կարող է դառնալ ոչ միայն փորլուծության, այլև շատ ավելի լուրջ խնդիրների զարգացման պատճառ։

Բացի այդ, խորհուրդ չի տրվում նաև դատարկ ստամոքսին մրգեր ուտել, ինչն ունի մի քանի պատճառ։ Առաջին հերթին մասնագետները նշում են որ դատարկ ստամոքսին միրգ ուտելն անարդյունավետ է, քանի որ դրանք չեն հանգեցնում քաղցը։ Բացի այդ, մրգերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը նույնպես կարող է վնասակար լինել դատարկ ստամքսին ուտելու դեպքում։

Անանուխի, նարնջի, կետչուպի և սուրճի գործածությունը դատարկ ստամոքսին նույնպես հակացուցված է։ Բանն այն է, որ նման մթերքը խթանում է ստամոքսահյութի արտադրությունն ու հանգեցնում է ստամոքսի այրոցի և աղիների ցավերի։

Նյութի աղբյուրը` medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook