Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սպիտակուցներով հարուստ օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք նախաճաշին օգտագործելը կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ

Ճիշտ նախաճաշը համարվում է նիհարելու լավագույն միջոցներից մեկը, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար այն պետք է հարուստ լինի սպիտակուցներով։ Նման նախաճաշը թույլ է տալիս հագեցնել քաղցը և մոռանալ դրա մասին բավական երկար ժամանակ։ Միսսուրիի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ նախաճաշին սպիտակուցներով հարուստ մթերք ուտելը կտրուկ հագեցնում է և միաժամանակ «բթացնում» է գլխուղեղում հաճույքի համար պատասխանատու կենտրոնի աշխատանքը, որի ակտիվությունը խթանում է ախորժակը։

Մասնագետները ներկայացրել են սպիտակուցներով հարուստ լավագույն մթերքը, որը նախաճաշին ուտելը թույլ կտա հեշտությամբ պայքարել ավելորդ քաշի դեմ։

Թյունոս

Այս ձուկը հաճախ է կուտակում սնդիկ, ուստի այն խորհուրդ չի տրվում չափազանց հաճախ ուտել, սակայն այս մթերքն անչափ օգտակար է և կարող է նախաճաշի հիանալի բաղադրիչ լինել։ Թյունոսը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլև օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներով, որոնք շատ օգտակար են սրտամկանի, անոթների և գլխուղեղի աշխատանքի համար։

Գետնանուշ

Ընդամենը 30 գրամ գետնանուշն ապահովում է սպիտակուցի օրական անհրաժեշտ քանակության մոտ 10 տոկոսը։ Բացի այդ, այն պարունակում է նաև օրգանիզմի համար շատ օգտակար ֆոլաթթու և վիտամին Е։

Յոգուրտ

Բնական յոգուրտը նույնպես հիանալի մթերք է նախաճաշին ուտելու համար։ Մեկ բաժին հունական յոգուրտը պարունակում է մինչև 17 գրամ սպիտակուց, ինչը բավական մեծ չափաբաժին է։

Պանիր

Այս մթերքը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլև ճարպերով, սակայն բժիշկները նշում են, որ չափավոր գործածության դեպքում այն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող կաթնաթթվային բակտերիաներով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի օրգանների միկրոֆլորայի վրա։ Բացի այդ, պինդ պանիրները պարունակում են նաև թթուներ, որոնք կանխում են օգանիզմում չարորակ բջիջների առաջացումը։

Դդմի սերմեր

Չափազանց մեծ ախորժակի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը դդմի սերմերն են, որոնք հարուստ են ոչ միայն սպիտակուցներով, այլև երկաթով, որն օգնում է պահպանել էներգիայի բարձր մակարդակն ու կանխում է քաղցի հետևանքով սպազմների առաջացումը։

Տոֆու

Այս մթերքը պարունակում է բոլոր անփոխարինելի ամինաթթուները, իսկ դրանում պարունակվող սպիտակուցներն օգնում են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, այն հարուստ է նաև մագնեզիումով, պղնձով, ցինկով ու վիտամին B1-ով։

Վարսակ

100 գրամ վարսակն օրգանիզմին տալիս է 10 գրամ սպիտակուց։ Ընդ որում՝ այս մթերքը հարուստ է նաև մանրաթելերով, որոնք օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը շատ կարևոր է նիհարելու և ճարպի կուտակումից խուսափելու համար։

Կաթնաշոռ

Կաթնաշոռի 100 գրամում պարունակվում է 13 գրամ սպիտակուց։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանում պարունակվող կալցիումի և անփոխարինելի ամինաթթուների փոխգործակցությունն ազդում է բջիջների ճարպային փոխանակության և ճարպի թթվայնացման վրա, ինչը նպաստում է կուտակված ճարպաշերտերի նվազմանը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook