Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԲժիշկներ և հարցազրույցներ

Սրտի համաշխարհային օրվան ընդառաջ

Սրտի համաշխարհային օրվան ընդառաջ՝ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման նպատակով մեկնարկել է իրազեկման ծրագիր

Ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանի խոսքով՝ մահացության հիմնական պատճառ համարվող սիրտ-անոթային հիվանդությունները տարածվածությամբ առաջին տեղում են:

«Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառները կապված են մարդու ապրելակերպի հետ»,-նշեց բժիշկը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ, խուսափել վնասակար ազդեցություններից, որոնք կարող են ախտահարել սիրտ-անոթային համակարգը: Սակավաշարժությունը, ծխելը, սթրեսային իրավիճակները, բարձ զարկերակային ճնշումը, ճարպերով ու աղի մեծ քանակությամբ հարուստ սնունդը նպաստում են անոթային հիվանդությունների առաջացմանը:

Սրտաբան Համայակ Սիսակյանն ընդգծում է՝ սիրտ, գլխուղեղ, այլ օրգաններ արյուն մատակարարող անոթների և զարկերակների հիվանդությունները՝ աթերոսկրելոզը, համարվում է ամենահաճախ հանդիպող հիվանդությունը: «Մարդիկ իմանալով, որ ունեն ճնշման տատանում, բարձր զարկերակային ճնշում, անտեսում են՝ մինչև հիվանդության խորացումը»,-ասաց ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավարը:

Համայակ Սիսակյանի խոսքով՝ սրտի համաշխարհային օրվան նվիրված Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում, բուհերում առաջին անգամ կիրականացվի իրազեկման ծրագիր, որը հնարավորություն կտա արդեն վաղ հասակից տեղեկացնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների վերբերյալ՝ առողջ անոթային համակարգ պահպանելու համար: «Սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են: Ռիսկի գործոններն այսօր արդեն առկա են և տարածված պատանեկան հասակում: Դպրոցականների շրջանում կարող ենք նկատել ծխախոտի օգտագործում, սակավաշարժություն, ավելորդ քաշ, վատ սննդակարգ»,-փաստում է բժիշկը:

Սրտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 23-ին: Առաջատար մասնագետները դասախոսություններ կկարդան սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ, քաղաքացիներին կտրամադրեն իրազեկման թերթիկներ, դպրոցներում և բուհերում կիրականացվեն մանկավարժների զարկերակային ճնշման չափումներ:

/ysmu.am/hy/content/srti_hamashkharhayin_orvan_yndaraj_kmeknarki_irazekman_tsragir_sirt-anotayin_hivandutyunneri_riski_gortsonneri_nvazecman/?fbclid=IwAR17as1Txi1TgZFJOZzzQZnh7OfAYizB8A62atOIgEZ1WeQU5EqIItK_Goc#sthash.GwZXFKf0.7br2lD85.dpbs

Leave a Reply

x Close

Like Us On Facebook