Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սրտի ռիթմի խանգարումներ

Առողջ սիրտը բաբախում է կանոնակարգված կերպով ի շնորհիվ նրա, որ էլեկտրական իմպուլսերը սրտում առաջանում և տարածվում են յուրահատուկ էլեկտրական հատկությամբ օժտված միոցիտներով, որոնք առաջացնում են սրտամկանի կազմակերպված և կայուն կծկումներ: Առիթմիան դա սրտի ռիթմի խանգարումն է, որն առաջանում է, երբ սրտի կծկումները ապահովող էլեկտրական իմպուլսները սխալ են գործում, ստիպելով սրտին, որպեսզի այն կծկվի շատ արագ կամ շատ դանդաղ, կամ ոչ ռիթմիկ, ոչ կայուն։

Առաջացման պատճառներ

Առիթմիաների առաջացման օրգանական պատճառ կարող են հանդիսանալ՝

Մինչ օրս չկա առիթմիաների դասակարգման որևէ միասնական եղանակ։ Առաջարկվող դասակարգումների մեծ մասը շատ դժվար են ընկալման համար և քիչ են օգնում գործնական աշխատանքներում։ Այժմ կլինիկական պրակտիկայում բժիշկների կողմից կիրառվում է մի դասակարգում, որը խիստ սխեմատիկ է։ Առիթմիայի յուրաքանչյուր տեսակ պատկանում է այս կամ այն խմբին պայմանականորեն։ Սակայն, այս դասակարգումը թույլ է տալիս բժշկական պրակտիկայում իրականացնել տարբեր ռիթմի և հաղորդականության խանգարումների համեմատաբար առավել ճշգրիտ դիֆերենցումը։

Ըստ այդ դասակարգման սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները լինում են՝

  1. Առիթմիաներ պայմանավորված սինուսային հանգույցի ավտոմատիզմի խանգարումով՝
  • Սինուսային տախիկարդի
  • Սինուսային բրադկարդիա
  • Սինուսային առիթմիա
  • Սինուսային հանգույցի կանգ
  • Նախասրտերի ասիստոլիա
  • Սինուսային հանգույցի թուլության համախտանիշ

2. Ակտիվ էկտոպիկ կոմպլեքսներ կամ ռիթմեր

  • Էքստրասիստոլիա
  • Նախասրտային
  • ԱՎ միացումից
  • Փորոքային
  • Պարասիստոլիա

3. Պարոքսիզիմալ և ոչ պարոքսիզիմալ տախիկարդիա

  • Նախասրտային ձև
  • ԱՎ միացումից
  • Փորոքային

4. Շողացում և թրթռում

  • Նախասրտերի շողացում
  • Նախասրտերի թրթռում
  • Նախասրտերի շողացում և թրթռում

5. Հաղորդականության ֆունկցիայի խախտում

  • Սինոաուրիկուլյար պաշարում
  • Ներնախասրտային պաշարում
  • ԱՎ պաշարում
  • Ներփորոքային հաղորդականությանում խանգարում

Սինուսային տախիկարդիա

Սինուսային տախիկարդիաների ժամանակ, ռիթմի առաջնորդողը հանդես է գալիս սինուսային հանգույցը, և ռիթմի հաճախականությունը գերազանցում է 80 զարկ/րոպեն։ Իմպուլսի տարածումը սինուսային հանգույցից դեպի նախասրտեր, ԱՎ հանգույց և փորոքներ չի փոխվում, այդ պատճառով էլ ԷՍԳ-ան ժամանակ ատամիկները չեն տարբերվում նորմայից։ Սինուսային տախիկարդիաների առաջացման հիմնական պատճառ են հանդիսանում վեգետատաիվ ազդակները, որոնք կապված են սիմպատիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացման կամ թափառող նյարդի տոնուսի իջեցման հետ։ Պատճառ կարող են հանդիսանալ նաև սինուսային հանգույցի վնասումը՝ իշեմիայի, նեկրոզի հետևանքով, ինչպես նաև տարբեր ինֆեկցիաները, տոքսիկ ագենտները, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և այլն ևս հանգեցնում են սինուսային տախիկարդիայի։ Տենդը, թիրետոքսիկոզը, սրտային անբավարարությունը, հաճախ հանգեցնում են սինուսային տախիկարդիայի։ Սինուսային տախիկարդիան հաճախ նկատվում է առողջ մարդկանց մոտ։ Այն առաջանում է թունդ սուրճի, թեյի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահման հետևանքով։ Դեղորայքային կամ տոքսիկ սինուսային տախիկարդիա զարգանում է սինուսային հանգույցի վրա դեղամիջոցների և քիմիական նյութերի ազդեցության հետևանքով․ սիմպատոմիմոտիկներ ադրենալին, նոր ադրենալին, վագոլիտիկներ ատրոպին, էուֆիլին, կորտիկոստերոիդներ, հիպոթենզիվ և միզամուղ պրեպարատներ։ Սինուսային տախիկարդիայի ժամանակ սուբյեկտիվ ախտանշանները կարող են բացակայել կամ արտահայտվել աննշան կերպով․ սրտխփոց, սրտի շրջանում ծանրության զգացում։ Սինուսային տախիկարդիաների ժամանակ նկատվում է աստիճանաբար առաջացում և ավարտ։ Արտահայտված տախիկարդիայի դեպքում ախտանշանները կարող են արտահայտվել տարբեր օրգանների և հյուսվածքների արյան մատակարարման խանգարմամբ։ Առաջանում է գլխապտույտ, երբեմն ուշագացություն, գլխուղեղի արյունատար անոթների վնասման դեպքում՝ ջղաձգումներ։ Երկարատև տախիկարդիայի դեպքում իջնում է զարկերակային ճնշումը, նվազում է դիուրեզը, նկատվում է վերջույթների ջերմաստիճանի նվազում։

Սինուսային բրադիկարդիա

Սինուսային բրադիկարդիան, դա սինուսային ռիթմի դանդաղումն է, երբ սրտի կծկումների թիվը կազմում է 60 զարկ/րոպե- ից ցածր։ Ռիթմի առաջնորդողը հանդես է գալիս սինուսային հանգույցը, որի ավտոմատիզմը իջած է։ Սովորաբար, սինուսային բրադիկարդիայի դեպքում՝ ռիթմի հաճախականությունըկազմում է 40-60 զարկ 1րոպեում, եթե այն ցածր է 30- ից, ապա որպես կանոն արդեն չի համարվում սինուսային բրադիկարդիա։ Սինուսային բրադիկարդիան հաճախ պայմանավորված է, թափառող նյարդի տոնուսի բարձրացմամբ։ Հաճախ այն ի հայտ է գալիս առողջ մարդկանց մոտ՝ քնի, հանգստի ժամանակ։ Հատկապես արտահայտված սրտային բրադիկարդիա 40զարկ/ր նկատվում է մարզիկների մոտ։ Սինուսային բրադիկարդիաներ լինում են նաև խոցային հիվանդություններով հիվանդների, վագուսային գիտակցության կորուստների, կամ հակառակը հիպերտոնիկ կրիզների ժամանակ։ Բրադիկարդիան կարող է ուղեկցել գրիպպին, որովայնային տիֆին, դիֆտերիային, տարբեր միոկարդիտերին և այլն։ Սինուսային բրադիկարդիա կարող է առաջանալ նաև սինուսային հանգույցի բորբոքման կամ դեգեներատիվ վնասումների, ինչպես նաև սինուսային հանգույցը սնուցող արյունատար անոթների թրոմբոզի հետևանքով։ Եվ վերջապես սինուսային բրադիկարդիա կարող է առաջանալ՝ մատնոցուկի, մորֆինային պրեպարատների, տարբեր հակաառիթմիկների, մի շարք հիպոտենզիվ պրեպարատների ռեզերպին, իզոբարին և այլն, տրանկվիլիզատորների ընդունման հետևանքով։ Սինուսային բրադիկարդիան առաջանում և անհետանում է աստիճանաբար՝ ֆիզիկական աշխատանքի, ատրոպինի ներմուծման, օրթոստատիկ փորձարկման ժամանակ։ Չափավոր արտահայտված բրադիկարդիան սովորաբար չի ուղեկցվում արյան մատակարարման խանգարումներով։ Գլխապտույտ, թուլություն, ուշագնացություն նկատվում է < 40 զարկ/րոպե սրտի կծկումների հաճախականության դեպքում, ինչպես նաև սրտի օրգանական վնասումների դեպքում։ Բրադիկարդիայի ժամանակ ի հայտ է գալիս հոգնածություն, շնչառության դժվարեցում, ցավ սրտում, զարկերակային ճնշման տատանումներ, ուշադրության և հիշողության խանգարում, տեսողության կարճատև խանգարում։ Միոկարդի կծկման ֆունկցիայի թուլացմանը, առաջինը արձագանքում է գլխուղեղը, և ենթարկվում է հիպօքսիայի։ Ինչի հետևանքով էլ առաջանում են ուշագնացությունները, ջղաձգումները՝ որոնք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև 1 րոպե։ Սա բրադիկարդիայի ժամանակ ամենավտանգավոր վիճակն է, որը պահանջոմ է անհետաձգելի բժշկական օգնություն, քանի որ նոպայի երկարաձգման դեպքում կարող է առաջանալ շնչառության կանգ։ Սինուսային բրադիկարդիան հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ։

Ժամանակակից առիթմոլոգիայում գոյություն ունեն դիագնոստիկայի հիմնական և լրացուցիչ մեթոդներ։

Հիմնական մեթոդներից են՝

  • ԷՍԳ
  • Էխոկարդիոգրություն
  • Մեկ օրյա կամ բազմօրյա ԷՍԳ մոնիտորինգ
  • Վահանաձև գեղձի ՈւՁ հետազոտություն
  • Արյան ընդհանուր հետազոտություն
  • Լիպիդային մակարդակի ստուգում

Լրացուցիչ մեթոդներ՝

  • Տրանզէզոֆագեալ էխոկարդիոգրություն
  • Տրանզէզոֆագեալ և ներսրտային էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն
  • Թեստ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ:

Աղբյուրը՝ hy.wikipedia.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook