Friday, March 29, 2024
Նորություններ

Վաղվանից երկու բժշկական կենտրոններում գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակում. Թորոսյան

Վաղվանից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով՝ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։

«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, էլի գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1-ից 4 միլիոն դրամանոց միջամտություններ են, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը», – ասաց նախարարը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook