Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վարակիչ հիվանդություններ տարածման աղբյուրները

Դեռ վաղուց մարդկությանը հայտնի են եղել զանգվածային տարածվածությամբ հիվանդություններ, որոնց անվանել են համատարած, համընդհանուր հիվանդություններ։ Հիվանդության արագ փոխանցումը կենդանուց կենդանուն և մարդուն, մարդուց մարդուն, ժողովրդի լայն զանգվածների վարակվելը հիմք են ծառայել այս հիվանդություններն անվանել «համաճարակներ»։ Շատերին բնորոշ բարձր մահացության պատճառով դրանք անվանվել են նաև «մահաճարակներ»։ Դարեր շարունակ մարդիկ վարակիչ հիվանդություններ կապում էին գերբնական ուժերի հետ, որը ժխտվեց միայն 16-րդ դարում հպավարակի մասին իտալացի գիտնական Զիրոլամո Ֆրակաստորոյի ուսմունքով։ «Վարակիչ հիվանդություններ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարում՝ կապված վեներական հիվանդությունների հետ։ Հետագայում այս տերմինի տակ համախմբվեցին նաև այլ հիվանդություններ, որոնց բնորոշ էր վարակելիությունը։ Վարակիչ հիվանդությունների իսկական բնույթը բացահայտելու գործում կարևոր նշանակություն ունեն Պաստյորի, Կոխի, Մեչնիկովի, Գամալեայի և այլոց աշխատանքները։

Ըստ հարուցչի՝ մարմին ներթափանցման ուղու վարակիչ հիվանդությունները բաժանվում են հետևյալ 5 հիմնական խմբերի.

  • օդակաթիլային ճանապարհով փոխանցվող,
  • մարսողական ճանապարհով փոխանցվող (աղիքային վարակներ),
  • անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով) ճանապարհով փոխանցվող,
  • արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ) փոխանցվող,
  • ներարգանդային (մորից՝ պտղին) ճանապարհով փոխանցվող։

Որպեսզի տեղի ունենա վարակում, անհրաժեշտ է միաժամանակ մի քանի պայմանների առկայություն.

  • հարուցիչի ելք՝ արյան, մեզի, թքի, փսխուքի, քրտինքի հետ,
  • հարուցիչ,
  • հարուցչի բավարար քանակ,
  • «մուտքի դուռ» հարուցչի համար՝ վնասված մաշկ, լորձաթաղանթներ և հարուցչի հետ շփում։

Վարակիչ հիվանդությունների իսկական բնույթը բացահայտելու գործում կարևոր նշանակություն ունեն Լ․ Պաստյորի, Ռ․ Կոխի, Ի․ Մեչնիկովի, Ն․ Գամալեայի և այլոց աշխատանքները։ Ըստ փոխանցման մեխանիզմի և վարակի տեղադրության վարակիչ հիվանդությունները բաժանվում են

  1. աղիքային,
  2. շնչառական ուղիների,
  3. արյունային,
  4. արտաքին ծածկույթների

Երբեմն, կախված հիվանդության կլինիկական ձևերից, կարող են լինել առանձին շեղումներ, այսինքն որևէ հիվանդություն կարող է հանդես գալ ոչ բնորոշ փոխանցման մեխանիզմով և տեղակայմամբ։ Սովորաբար վարակիչ հիվանդությունների աղբյուր են հիվանդ մարդիկ կամ կենդանիները, ինչպես նաև առողջացածները, երբեմն էլ՝ առողջ վարակակիրները։ Բոլոր վարակիչ հիվանդություններին հատուկ են զարգացման որոշակի օրինաչափություններ։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ պահերն ու շրջանները։

  1. Վարակման պահ և մանրէ-հարուցիչի մուտքը օրգանիզմ (տարբեր ուղիներով), որոնք կախված են հիվանդության բնույթից։
  2. Գաղտնի (լատենտ) կամ ինկուբացիոն շրջան, որը հաշվվում է վարակի մուտքի պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը։
  3. Հիվանդության նախանշանների (պրոդրոմալ) շրջան, որն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, ինքնազգացողության վատաացմամբ, գլխացավով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ և այլն։
  4. Հիվանդության զարգացման շրջան, որն ընթանում է տվյալ հիվանդությանը բնորոշ ախտաբանական երևույթների դրսևորմամբ։
  5. Բուռն շրջան, երբ դրսևորվում են տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշանները։
  6. Մարման (հանգչման) շրջան, որի ժամանակ ախտածին երևույթներն աստիճանաբար թուլանում են և վերանում։
  7. Առողջացման շրջան, որի տևողությունը կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից և հատկություններից, հիվանդության ծանրության աստիճանից։

Վարակիչ հիվանդություններին բնորոշ է նաև հիվանդանալուց հետո տվյալ հիվանդության հանդեպ անընկալունակությունը։ ԽՍՀՄ-ում վարակիչ հիվանդությունների մի մասը (ժանտախտ, բնական ծաղիկ, մալարիա, բծավոր տիֆ, դիֆթերիա) վերացվել է, իսկ որոշ հիվանդություններ խիստ նվազել են։

Վարակիչ հիվանդությունների զարգացման օրինաչափությունները

Բոլոր վարակիչ հիվանդություններին հատուկ են զարգացման որոշակի օրինաչափություններ։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ պահերն ու շրջանները։

Վարակման պահ և մանրէհարուցիչի մուտքը օրգանիզմ

Վարակման պահ և մանրէհարուցիչի մուտքը օրգանիզմ (տարբեր ուղիներով), որոնք կախված են հիվանդության բնույթից։

Գաղտնի շրջան

Գաղտնի (լատենտ) կամ ինկուբացիոն շրջան, որը հաշվվում է վարակի մուտքի պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը։

Հիվանդության նախանշանների շրջան

Հիվանդության նախանշանների (պրոդրոմալ) շրջան, որն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, ինքնազգացողության վատացմամբ, գլխացավով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ և այլն։

Հիվանդության զարգացման շրջան

Հիվանդության զարգացման շրջան, որն ընթանում է տվյալ հիվանդությանը բնորոշ ախտաբանական երևույթների դրսևորմամբ։

Բուռն շրջան

Բուռն շրջան, երբ դրսևորվում են տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշանները։

Մարման շրջան

Մարման (հանգչման) շըրջան, որի ժամանակ ախտածին երևույթներն աստիճանաբար թուլանում են և վերանում։

Առողջացման շրջան

Առողջացման շրջան, որի տևողությունը կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից և հատկություններից, հիվանդության ծանրության աստիճանից։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ է նաև հիվանդանալուց հետո տվյալ հիվանդության հանդեպ անընկալունակությունը։ ԽՍՀՄ-ում վարակիչ հիվանդությունների մի մասը (ժանտախտ, բնական ծաղիկ, մալարիա, բծավոր տիֆ, դիֆթերիա) վերացվել է, իսկ որոշ հիվանդություններ խիստ նվազել են։

Վարակիչ հիվանդությունների հարուցիչներն ունեն ազդեցության մի շարք ընդհանուր կողմեր, որոնք դրսևորվում են որոշ ընդհանուր նշաններով.

  • տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38°C-ից բարձր,
  • տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
  • ավշային հանգույցների մեծացում,
  • գլխապտույտ,
  • գլխացավ,
  • ախորժակի նվազում,
  • մկանային ցավեր։

Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի քանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
  • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
  • Պահպանեք անձնական և, հատկապես, ձեռքերի հիգիենան։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook