Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վարիկոզի բուժման նոր եղանակ` Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ում. Առաջինը ՀՀ-ում

 

Վլ.Ավագյանի անվան Բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքն առաջինն է ՀՀ-ում, որն սկսում է բիոսոսնձի կիրառումը վարիկոզի բուժման համար: Այն անփոխարինելի ու ժամանակակից միջոց է, խիստ անհրաժեշտ ու արդյունավետ միջամտություն:

Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը բացատրում է՝ այս միջամտության դեպքում չկա ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, որով հատուկ բաղադրությամբ սոսինձը դուպլեքս հետազոտության հսկողությամբ կաթիլ-կաթիլ ներարկվում է, ու անպիտան դարձած, լայնացած ու դեֆորմացված անոթի պատերը կպչում են իրար:

55

Այսպիսով վնասված անոթն արդեն դադարում է գործել. չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ վարիկոզ հիվանդության դեպքում առկա այլ ռիսկերը: Սա լայնացած երակների պարագայում ներերակային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիային որոշ դեպքերում փոխարինման եկած միջոց է:
Սոսնձի ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ այն չի տարածվում ոչ ցանկալի մասերում:
Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնում պրոֆեսիոնալ թիմի կողմից բարձր արդյունավետությամբ կատարվում են երակներին առնչվող բոլոր ծառայությունները՝ ոչ միայն առաջադեմ, այլեւ եզակի միջամտություններ: Այդօրինակ ծառայություններից մեկն էլ հենց բիոսոսնձի կիրառումն է: Բիոսոսինձը կիրառելու համար կենտրոնում մասնագետները նաև հատուկ վերապտասրատում են անցել:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

51 54

Նյութի աղբյուրը՝http://araratnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook