Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վիտամին D-ի դեֆիցիտի մասին հուշող ախտանշան, որը հաճախ անտեսվում է

Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ կամ ընդունվում սննդամթերքի որոշ տեսակների կամ վիտամինային հավելումների տեսքով։ Օրգանիզմում այս կարևոր տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումից ու բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մինչդեռ դրա դեֆիցիտը կարող է բավական լուրջ խնդիրների պատճառ դառնալ և սովորաբար ուղեկցվում է մի շարք տհաճ ախտանշաններով։

Ինչպես РБК-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիտալի Զվերևը նման տհաճ ախտանշաններից մեկը կարող են լինել մկանային ու կմախքային ցավերը:

«Սա ախտանշաններից մեկն է: Վիտամին D-ն շատ կարևոր է և զուր չէ, որ նախկինում երեխաներին ձկան յուղ էին տալիս, որը ևս պարունակում էր այս տարրը: Այն հատկապես կարևոր է երեխաների համար, ոսկորների համար», – բացատրել է գիտնականը՝ հավելելով, որ օրգանիզմում այս վիտամինի դեֆիցիտը կարող է պայմանավորված լինել նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարմամբ և բավարար քանակությամբ վիտամին D չստանալով:

 Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացրել է, որ օրգանիզմի համար վտանգավոր կարող է լինել ոչ միայն վիտամին D-ի դեֆիցիտը, այլև այս տարրի չափազանց բարձր մակարդակը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել:

«Յուրաքանչյուր վիտամին ունի իր բանաձևը, որը համապատասխանում է նյութափոխանակությանը: Եթե, օրինակ, կա դեֆիցիտ՝ վատ է: Եթե կա ավելցուկ, ապա կարող են ի հայտ գալ կողմնակի բարդություններ: Վիտամինները նույնպես դեղամիջոց են, որոնք հարկավոր է ընդունել միայն անհրաժեշտության դեպքում», – նշել է մասնագետը:

med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook