Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Վրաստանում ուղղաթիռի կործանման հետեւանքով 8 մարդ է զոհվել

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հաստատել է, որ այսօր Գուդաուրի հանգստավայրում փրկարարական գործողության ժամանակ կործանված ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Ցավոք, ութ մարդ է մահացել»,- ասել է Գոմելաուրին, ով ժամանել է վթարի վայր։

Նրա խոսքով, այսօր ավելի վաղ մահացել էր պարապլաներով սլացող զբոսաշրջիկը, ով բախվել է ժայռերին. իսկ օդաչուն կիրճում վթարի ենթարկվելով վիրավորվել, սակայն ողջ էր մնացել եւ ուղղաթիռը մեկնել էր օգնության:

Նախարարը պարզաբանել է, որ մահացած զբոսաշրջիկը օտարերկրացի է։ Վրաստանի քաղաքացի օդաչուն դուրս է բերվել ձորից եւ տեղափոխվել հիվանդանոց։

Նախարարությունից հայտնել են, որ ուղղաթիռում եղել է անձնակազմի չորս անդամ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության երկու փրկարար եւ երկու բժիշկ՝ Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման եւ շտապ օգնության կենտրոնից։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղղաթիռը ղեկավարել է ոստիկանության գնդապետ Զազա Լորիան։ Նա 35 տարվա աշխատանքային փորձ է ունեցել եւ ուղղաթիռի վրա աշխատելու ընթացքում փրկել է բազմաթիվ մարդկանց։

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել վթարված պարապլանին օգնության հասնելու համար:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով՝ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման մասով:

Ուղղաթիռի կործանման պատճառով փակ է Մլետա-Կոբա ավտոճանապարհը, արգելված է երթեւեկությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook