Thursday, March 28, 2024
Նորություններ

Տպավորիչ հանդիպումներ Գորիսում

Գորիսի բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ու նրան ուղեկցողները տպավորված էին կոլեկտիվում բազմաթիվ նոր երիտասարդ մասնագետներ տեսնելով։ Կենտրոնի տնօրեն Գագիկ Թունյանին հաջողվել է կարճ ժամանակում վարակիչ դարձնել իր օրինակն ու հայրենի քաղաք վերադարձնել մի խումբ նեղ մասնագետների`  նյարդաբան, գինեկոլոգ, գաստրոէնտերոլոգ և այլն։ Նրանց թվում է նաև ռադիոլոգ Տիգրան Խաչատրյանը, ով հետազոտություններ է իրականացնում ինչպես ռենտգեն, այնպես էլ` վերջերս նախարարության կողմից հատկացված համակարգչային տոմոգրաֆիական սարքերով։ Այստեղ հաջողությամբ իրականացվում են նաև լապարասկոպիկ տարբեր վիրահատություններ։17629883_1897988053775648_8083308515213508854_n

Արդիականացումից յոթ տարի անց էլ կենտրոնը պահպանել է գրավիչ տեսքը, առկա սարքավորումներն արդյունավետորեն կիրառվում են։ Սակայն ժամանակին համընթաց լրացուցիչ սարքերի կարիք են զգում։

Մեկ անակնկալ էլ մատուցել է տիկին Հերմինեն`  լույս աշխարհ բերելով 12-րդ զավակին։

17554588_1897988217108965_5058469174016434396_n

«Տպավորված եմ տեսածով։ Ձեր և ձեզ նման կոլեկտիվների աջակցությունը որոշիչ կլինի վաղը նոր  առողջապահություն ունենալու գործում»,-ասել է Լևոն Ալթունյանը` հորդորելով առավել ակտիվորեն արձագանքել նախարարության ծրագրերին, առաջարկներ և կարծիքներ հայտնել։ Նախարարը կարևորել է հատկապես բժշկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման և ներդրման գործում երիտասարդ մասնագետների մասնակցությունն ու աջակցությունը։

«Մենք մեր առջև հատուկ խնդիր ենք դրել դեմքով շրջվել դեպի ժողովուրդը` վերականգնելով վստահությունն ու հարգանքը բուժաշխատողի հանդեպ»,-նշել է կենտրոնի երիտասարդ տնօրենը` հավելեով, որ նախարարի մոտեցումներն ու այցը ոգևորիչ են։

Նշենք, որ երկու մարզում էլ, այցելած բոլոր բուժհաստատություններում նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ նշելով, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակումն ու ներդրումը և մյուս ծրագրերը կնպաստեն բժշկական օգնության որակի բարելավմանը։ Դրանք կյանքի կոչելու գործում Լևոն Ալթունյանն ընդգծել է մարզային բուժաշխատողների կարևոր դերակատարությունը։

Խոսելով բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը:

Լևոն Ալթունյանն այցելել է նաև Գորիսի Հայ-ֆրանսիական սրտաբանական հիվանդանոց։ Տեղում ծանոթանալով կենտրոնի հնարավորություններին և իրականացվող ծառայությունների ծավալներին` նախարարը մասնագետների հետ քննարկել է երկրում սրտաբանական ծառայությունների զարգացման և մատչելիության արահովման հնարավորությունները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook