Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

«Փախուստ Շոուշենկից» ֆիլմի երկրպագուները թեմատիկ հյուրանոց են բացել Բանգկոկում

Ավստրալիական հայտնի մինի սերիալի թողարկումից հետո Բանգկվանգ խիստ ռեժիմի բանտը ստացավ «Բանգկոկ Հիլթոն» անվանումը։ Մարդասպաններով, թմրավաճառներով և ցմահ ազատազրկվածներով լի այս վայրը երկրում ամենավտանգավոր նման հաստատություններից մեկն է։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հանդես գալ այս մռայլ վայրի բնակիչների դերում, կարող են ուշադրության տակ առնել տեղի թեմատիկ հյուրանոցներից մեկը։ Բանգկոկում բնակվող ամուսիններ Սիտտիչայ Չայվորապրուգն ու Պիանատ Տիկավանիչը «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի մեծ երկրպագուներն են։ Ցանկանալով հյուրընկալել այդ կինոմատոգրաֆիական գլուխգործոցի այլ սիրահարներին՝ նրանք բացել են սեփական հյուրանոցը՝ նվիրված բանտային թեմատիկային։

Sook station բանտային հյուրանոց

Չորսաստղայի Sook station հյուրանոցը, որը բացվել է այս ամռանը, շրջապատված է փշալարերով պատված բարձր ցանկապատով։ Հյուրանոց ժամանող բոլոր հյուրերին լուսանկարում են անձնական համարային նշանով և տրամադրում գծավոր հագուստ։  Յուրաքանչյուր համարի դիզայնը, այդ թվում՝ սանհանգույցներինը, համապատասխանում է այդ թեմատիկային։

Սակայն, ի տարբերություն իսկական բանտի, հյուրանոցում գործում են հյուրերի լրացուցիչ հարմարավետության և ժամանցի ծառայություններ․ ջակուզի շենքի տանիքին, ռեստորան և կոնֆերանս սրահ։

Sook station բանտային հյուրանոց

Նյութի աղբյուրը՝ www.travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook