Tuesday, April 23, 2024
Նորություններ

Քաղաքացիներն արդեն բոլոր պոլիկլինիկաներ կարող են դիմել Էլեկտրոնային հերթագրմամբ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական հաստատություններում ներդրվել է «Պոլիկլինիկա դիմած պացիենտների Էլեկտրոնային եղանակով հերթագրման, վերջիններիս բժիշկների մոտ ուղեգրման» ծրագրիրը, որի միջոցով կատարվում է պոլիկլինիկա դիմած պացիենտների Էլեկտրոնային հերթագրում առաջնային օղակի բժիշկների՝ տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկների մոտ:

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։

Ներկայումս որոշ պոլիկլինիկաներում կատարվում են փորձարկման ծրագրի 2-րդ փուլի ներդրման աշխատանքները, որի միջոցով կատարվում է պացիենտների Էլեկտրոնային հերթագրում նեղ մասնագետների մոտ՝ վերջիններիս մոտ ուղեգրող թերապևտի կողմից: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հիշեցնենք նաև, որ հերթագրումը կատարվում է տեղում և հեռախոսազանգի միջոցով: Հեռախոսազանգի միջոցով հերթագրման ժամանակ գրանցվում է պացիենտի անուն, ազգանուն, հայրանունը և սոցիալական կամ նույնականացման քարտի համարը: Պացիենտը գրանցվում է իրեն սպասարկող բժշկի մոտ և լրացնում է այցելության թերթիկ, որով կատարվում է հիվանդի ընդունելությունը:

Հեռախոսազանգի միջոցով հերթագրվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից 17:00-ն զանգել հետևյալ համարներով.

  1. «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-53-57-51 կամ 011-53-57-83/
  2. «Քաղաքային Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ /010-23-24-33 կամ 010-23-24-10/:
  3. «Նոր Արեշ պոլիկլինիկա» ՓԲԸ /010-45-24-75, 010-45-40-72/
  4. «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-56-52-54/
  5. «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-65-18-73/
  6. «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ /010-45-34-50/
  7. «Կարմիր Բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ /010-46-19-10/
  8. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ /010 42-06-72, 010-42-21-70 մեծահասակներ, 010-42-01-52, 010-42-22-53 մանկական/
  9. «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-27-24-70/
  10. «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ /010-72-29-70/
  11. «Սարի Թաղ պոլիկլինիկա» ՓԲԸ /010-57-63-44/
  12. «Նոր Արաբկիր» ԱԿ ՓԲԸ /010-27-57-41/
  13. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-61-07-32 մեծահասակներ, 010-61-81-60 մանական/
  14. «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ /010 48-08-00 մեծահասակներ, 010-48-21-61 մանկական/
  15. «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ /010-26-07-07/
  16. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-74-48-30/
  17. «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-24-05-50/
  18. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-56-74-91 կամ 091-56-74-91/
  19. «Արշակունյաց պոլիկլինիկա» ՓԲԸ /010-44-02-32/
  20. «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-74-81-46 մեծահասակներ, 010-72-32-20 մանական/
  21. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-36-93-90 և 011-36-93-90/
  22. «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ /010-47-60-20/
  23. «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ /010 66-62-10 մեծահասակներ, 010-66-74-30 մանկական/
  24. «Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ /010-48-53-89/
  25. «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ /010-28-72-60/:
 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook