Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել

Մեր Բժիշկների հերթական հաղթանակը!!!
Քաղցկեղը հաղթահարելի է… Այս մասին  գրել է Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում :
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել.

26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ՝ մանկաբարձ-գինեկոլոգները՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ եւ ուռուցքաբան-քիմիաթերապեւտները՝ բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանի ղեկավարությամբ: Քանի որ պտուղը դեռեւս կենսունակ չէր, անհրաժեշտ էր որոշ ժամանակ եւս պահպանել հղիությունը, մյուս կողմից՝ չսկսել բուժումը՝ կնշանակեր կորցնել կնոջ կյանքը: Եվրոպական ուղեցույցներին համապատասխան, Հայկուհի Գյոքչյանը սկսել է բուժումը՝ քիմիաթերապիայի հատուկ երեք կուրսերով: Իսկ երբ արդեն հղիությունը հասել է 35 շաբաթականի՝ կատարվել է կեսարյան հատում: Տղա երեխան, որ կնոջ 4-րդ բալիկն է, ծնվել է 3 կգ քաշով եւ լիովին առողջ: Հիվանդն այժմ բուժման առավել ագրեսիվ կուրս է 4-րդ քիմիաթերապիայի կուրսից հետո նրան կվիրահատեն: Իսկ հղիության ընթացքում քիմիաթերապիային օրգանիզմը լավ է արձագանքել, ուռուցքը փոքրացել է, իսկ այլ օրգաններում մետաստատզներ չկան: Բժիշկներին այս ամենը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook