Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Քայլակի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել ողնաշարի և ստորին վերջույթների ծռվածությունների. Օրթոպեդ

Երեխայի առողջությունը ուղղակի կապ ունի նրա շարժունությունից:

Երեխայի համար, որը դեռ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել գիտելիքների և ինֆորմացիայի լավագույն վայրը մոր ձեռքերն են՝ նա կարող է շարժել գլուխը, ձեռքերով շոշափել ամեն ինչ, կծել և սովորել նոր շարժումներ: Սակայն հնարավոր չէ ողջ օրվա ընթացքում երեխային պահել ձեռքերի վրա: Այդ պատճառով բնական է որ զարգացման որոշակի փուլում ծնողները մտածում են քայլակ ձեռք բերելու մասին:

HayNews.am-ը քայլակների դրական և բացասական կողմերը քննարկել է ՎՕԳԿ մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ. Արա Այվազյանի հետ:

«Քայլակները բավարարում են երեխայի շարժվելու պահանջը, հնարարավորություն տալով նրանց բացահայտել շրջապատող աշխարհը: Խթանում են ինտելեկտի զարգացումը: Տալով ակտիվ շարժվելու հնարավորություն քայլակը թույլ չի տալիս երեխային ձեռքը հասցնել վտանգավոր իրերին, քանի որ ունի ավելի մեծ տրամագիծ քան ձեռքերի բացվածքը»,-նշեց օրթոբեդն ու ավելացրեց, որ քայլակների կիրառումը գրգռում են երեխայի ախորժակը, քանի որ ակտիվ խաղից հոգնելով երեխան երեկոյան ավելի լավ է քնում:

Սակայն, ըստ Արա Այվազյանի, անգամ մայրիկի այսպիսի հրաշալի «օգնականն» ունի իր բավականին էական թերությունները. «Քայլակները դանդաղեցնում են երեխաների մոտ շարժողական ունակությունների զարգացումը: Հանգեցնում են ինքնուրույն քայլելու ցանկության նվազեցմանը, այդ պատճառով երեխաները ավելի ուշ են սկսում քայլել»,-մանրամասնեց մասնագետը:

Բժշկի խոսքով՝ քայլակների երկարատև և անընդմեջ օգտագործումը կարող է հանգեցնել չամրացած ոտնաթաթերի դեֆորմացիայի և ողնաշարի թեքվածության:

«Քայլակները ազդում են ուղեղիկի ձևավորման վրա: Առաջ քայլելու համար, երեխան կրծքով հենվում է քայլակի եզրերին և չի սովորում պահպանել հավասարակշռությունը: Դրա հետևանքով ողեղիկի շարժումների կառավարման ֆունկցիան ճիշտ չի ձևավորվում և հետագայում` ինքնուրույն քայլելիս, երեխան հաճախակի ընկնում է, գլորվում տարբեր կողմեր»,-շեշտադրեց Արա Այվազյանն ու շարունակեց. «Այդ տարիքում ծանոթությունը շրջապատող աշխարի հետ հիմնականում կատարվում է ձեռքերի և բերանի օգնությամբ իսկ, քայլակը խոչնդոտում է դրան: Եթե երեխայի շարժողական ակտիվության դրսևորումը սահմանափակ է, նրա մոտ առաջանում է զգայական փորձի պակաս և երեխան լավ չի պատկերացնում սեփական մարմնի հնարավորությունները»,-ասաց բժիշկ-մասնագետը:

Վերջինիս հավաստմամաբ՝ քայլակի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել ողնաշարի և ստորին վերջույթների ծռվածությունների (X-աձև և O-աձև), քանի որ մկանները գտնվում են անընդհատ լարման վիճակում:

«Քայլկի օգտագործումը կարող է նպաստել սողալու փուլի կրճատմանը: Սողալը նպաստում է գլխուղեղի կիսգնդերի միջև կապերի զարգացմանը, ինչը իր հերթին նպաստում է երեխայի հարմոնիկ զարգացմանը»,-ընդգծեց Արա Այվազյանն ու բոլոր այն մայրիկներին, ովքեր անկախ նշվավից որոշել են քայլակ օգտագործել հորդորեց. «Քայլակի օգտագործումը նպատակահարմար է սկսել երեխայի 7 ամսեկանից հետո: Անհրաժեշտ է երեխային հագցնել կոշիկներ, որպեսզի երեխան քայլելիս ճիշտ հենի ոտնաթաթը»:

Զրուցակիցս նաև խորհուրդ տվեց հետևել, որ երեխան ամբողջությամբ հենվի ոտնաթաթերի վրա` ծնկահոդերը քիչ ծալված վիճակում: «Քայլակի կիրաումը պետք է սկսել 3 րոպեից` աստիճանաբար ավելացնելով ժամանակը, բայց ոչ 40 րոպեից ավել` խուսափելու համար ողնաշարի ավելորդ ծանրաբեռնումից: Օրվա ընթացքում ոչ ավել քան 1-2 անգամ»,-շետադրեց բժիշկը:

Իրականում, օրթոբեդի խոսքով, քայլակների օգտագործման համար կան հակացուցումներ, դրանք են՝

Երեխան ինքնուրույն չի կարողանում նստել երկար ժամանակ

Երեխայի շեքի և նստատեղի շրջանում առկա են բորբոքային երևույթներ

Առկա են ռախիտի նշաններ

Առկա են ստորին վեջույթների մկաների լարվածություն կամ թուլություն

Հենաշարժական համակարգի խանգարումների դեպքում

Փոքրիկը հիվանդ է կամ տրամադրություն չունի

«Սովորաբար առողջ երեխաներին քայալկների կիրառումը ցանկալի չէ: Սակայն կան դեպքեր, երբ քայլակները նշանակվում են բուժական նպատակով: Ավելի հաճախ այն հիվանդությունների դեպքում, երբ ախտահարված է մկանային համակարգը: Օրինակ՝ Մանակական ուղեղային կաթված և այլն»,-նշեց Արա Այվազյանն ու հիշեցրեց մայրիկներին. «Մանկակական քայլակը ընդամենը ձեր օգնականն է և ոչ թե ձեր փոխարինողը»:

Տաթև Առաքելյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook