Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Օգտակար բուսամիջոցներ բրոնխիտի դեպքում

Հազարատերևուկ սովորական- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 11 ժամ, քամել և խմել  մաս-մաս, օրվա ընթացքում:

Հեղինեի խոտ-1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 ժամ, քամել: Խմել կում-կում օրվա ընթացքում:

Կղմուխ Հեղինեի – Девясил высокийախրիճանակ, անտուզ, արտի ծաղիկ, կղմուխ հալենա, ճանակ, ձվախոտ, վայրի արևածաղիկ- Հեղինեի խոտ

Без названияԱրմատը և կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային և դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչև 44%), պսևդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին և այլն, տերևներում` C վիտամին: Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է: Հին Հռոմում և Հունաստանում կղմուխը օգտագործվել է ոչ միայն դեղաբույս, այլ նաև որպես ուտելիք: Կղմուխի մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: «Ըռասան», «տիպախ», «զանճապիլ շամի» և այլ անուններով նա դեղաբույսն օգտագործել է ոսկրացավի, կոտրվածքների, գոտկացավի, միզակապության և դժվարամիզության, անդամալուծության, նևրալգիաների, միգրենի, թոքերի և լյարդի խցանումների, ճիճվակրության, հազի, բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, մաշկի քորի, տարբեր տեսակի ջերմերի, դաշտանային խանգարումների, փորացավի, ընկնավորության, արգանդի բորբոքումների ժամանակ:Նշվում է, որ դեղաբույսն անմիջապես ուտելու, օծելու, եփուկի, գինու կամ քացախի հետ խառնված, լոգանքի և այլ ձևերով օգնում է կարճահարին, գազանահարին, դիվահարին և ընկնավորին: Ուշագրավ է այն, որ տերևները տանը պահելիս կամ այրելիս` հոտը վանում է միջատներին, ոչնչացնում լվերին:Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ դեղաբույսն օգնում է թութքին, քորին, զստացավին, միգրենին, քոսին: Արմատափոշին մեղրի հետ շաղախված, ներքին ընդունման ձևով, մաքրում է ստամոքսը, բուժում սրտային և լյարդի մի շարք հիվանդություններ, փափկացնում է հազը, դուրս բերում խուխը, իջեցնում ջերմությունը:

Հեղինեի խոտ-  6-9 գ. փոշիացրած բուսահումքը  եփել 2 բաժակ ջրում այնքան, որ  մնա 1/3-ը: Քամել, խմել  յուրաքանչյուր ժամը մեկ անգամ`1-2 դգալ:

Մեղրուկ սովորական-4 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի  վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թրմել 15 րոպե, քամել: Ավելացնել շաքար կամ մեղր:Խմել մեկ օրվա ընթացքում:

Image_1759Պարունակում է սալիցիլաթթու, լորձանյութ, դաբաղանյութ, B խմբի եւ C վիտամիններ, ռուտին, զգալի քանակությամբ երկաթ, կրեմնիում, այլ արժեքավոր միկրո եւ մակրոտարրեր։

Ունի բարերար ազդեցություն էնդոկրին համակարգի վրա, արյունարգել, արյունաստեղծ, կապող, փափկեցնող, պարուրող, վերքամոքիչ, հակաբորբոքային, հականեխիչ, խորխաբեր հատկություններ։ Որպես միզամուղ` կիրառվում է միզաքարային հիվանդության, երիկամների եւ միզապարկի բորբոքումների դեպքում։ Նաեւ օգտակար է ստամոքսաբորբի, սակավարյունության բուժման ընթացքում` որպես օժանդակ միջոց։

Ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, կիրառվում է վերին շնչուղիների եւ թոքերի հիվանդությունների բուժման համար։ Արյան քանակային եւ որակական բաղադրությունը վերականգնելու համար խմում են թուրմը եւ ուտում թարմ տերեւները։

Մեղրուկը հրաշալի միջոց է դիմադրողականությունը բարձրացնելու համար. 2ճ/գ չոր խոտը 10-15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

Դաղձ- յուղև խմել սպիրտային թուրմի ձևով`2:100

picture_1410

Մեղրածուծի վերգետնյա հատվածը, եզան լեզվի տերևները, գարնանածաղկի ծաղիկները ևբերենիկի տերևները 20-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, թողնել 2 ժամ, ապա եփել մի քանի րոպե: Եփուկը քամել և խմել  օրվա ընթացքում` մաս-մաս,  տաք  վիճակում: Օգտագործել խրոնիկական բրոնխիտի դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook