Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Օգտակար բուսամիջոցներ լեղապարկի հիվանդության դեպքում

Երեսնակ բժշկական- խմել թուրմի ձևով:

Թզենի– 3 հատ չորացրած թզի վրա լցնել  2 բաժակ եռացրած ջուր, մի փոքր եռացնել:Կրակից վերցնելուց հետո թրմել 10-20 րոպե, քամել: Խմել մաս-մաս, օրվա ընթացքում:

Կանթեղախոտ– խմել հյութը:

Մեղրածուծ սովորական– 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր: Թրմել 3-4 ժամ, քամել: Խմել մեկ օրվա ընթացքում:

Ջրառվույտ– խմել թուրմի ձևով:

Ապրիլ- մայիս ամիսներին եղինջն ու փիփերտը ուտել 30 օր` օրընդմեջ հերթականությամբ:

Տարկավան սովորական– խմել ծաղիկների թուրմը:

Կարելի է օգտագործել  փոշիացրած  ծաղիկները կերակրի հետ:

Tansy_and_Queen_of_Spain_FritilllaryԼվածաղիկ (լատ.՝ Tanacetum), տարկավան, ազարիոն, մեղվամուշկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ֆլավոնիդներ, ալկալոիդներ, աղաղանյութեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, հակաբորբոքային, որոշները՝ միջատասպան (պարունակում են պիրեթրին, ցիներին և այլն) միջոց։

Պարունակում է օրգանական թթուներ, եթերային յուղեր, դաբաղանյութեր, բուսախեժ, ասկորբինաթթու, ենթավիտամին A, ֆլավոններ, կալիում, ցինկ, սելեն, մեծ քանակությամբ մոլիբդեն, բույսին բնորոշ թունավոր ալկալոիդներ, դառնանյութ, կամֆորա։ Ունի լեղամուղ, հակաբորբոքային, հակամանրէ, քրտնամուղ, հակահելմինտային, կապող հատկություններ, օգնում է տենդի դեպքում։

Ծաղիկների թուրմը խմում են լյամբլիոզի, խոլեցիստիտի, հեպատիտի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, աղիների և միզապարկի բորբոքումների, միգրենի, գլխացավի, մալարիայի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, հոդացավի բուժման, ախորժակը լավացնելու համար, որպես որդաթափ միջոց։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook