Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Օգտակար խորհուրդներ և դիմակներ

Եթե  մաշկը չոր է,դեմքը թեփոտվում է, կոպտանում ու ճաքճքվում, խորհուրդ է տարվում օգտագործել A, B, C վիտամիններ պարունակող սննդամթերք: Կոսմետոլոգներն առաջարկում են յուղային ու խոնավեցնող քսուքներ:

Չոր մաշկը պետք է հնարավորինս սնել ու խոնավեցնել: Անհրաժեշտ է ձմռանը ամեն առավոտ օգտագործել սնուցող քսուքներ, իսկ գիշերը` խոնավեցնող:

Անհրաժեշտ է օրգանիզմում ավելացնել նաև ջրի քանակը` օրական մինչև 2 լինտր:

Դեմքի մաշկի մաքրման համար  խորհուրդ է տրվում օգտագործել կաթիկ:

Օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները նպաստում  են  վաղաժամ կնճիռների առաջացմանը, մաշկի ծակոտիների խցանվում են, և որպես հետևանք առաջանում է բորբոքում՝ բշտերի տեսքով: Դրանից կարելի է խուսափել, ամենօրյա սննդակարգում ներառելով ձկնեղեն, որը հանդիսանում է ճարպաթթուների աղբյուր(օմեգա-3), ինչպես նաև ընկույզ, պնդուկ, նուշ, կտավատի յուղ(կամ կտավատի սերմ):

Եթե այտերը դառնում են բոսորագույն շատ արագ եվ շատ հաճախ, ապա վերլուծեք ձեր սննդի ռացիոնը և բացառեք անոթալայնիչ մթերքները, օրինակի համար մի օգտագործեք կծու համեմունքներ: Եթե չի հաջողվում ամբողջությամբ հրաժարվել, ուրեմն քչացրեք օգտագործվող քանակը: Դա վերաբերվում է նաև գինուն:

Մազերը ամրացնող դիմակ
10787

5 հատիկ մեխակը մանրացնել, խառնել 1 բաժակ սոխի կճեպից պատրաստաց թուրմի մեջ և ավելացնել 1 բաժակ օղի: Մութ վայրում 2 շաբաթ պահել այդ հեղուկը: Ամեն անգամ գլուղը լվանալուց առաջ կես ժամ քսել մազերին, որից հետո լվանալ:

Սպիտակեցնող դիմակ:

 Մեկ ձվի դեղնուցը հարեք  1-2 ճ. գ. բռնչի սովորականի հատապտղի հյութի հետ, քսեք մաշկին, պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով: Կարելի է կատարել ամեն օր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook