Thursday, April 25, 2024
Նորություններ

Ֆրանսիական բրենդը մուտք է գործում Հայաստան

Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի  ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապաunnamedհության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրեցին անցած երկու օրվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընդունելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Փարիզի  Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»,-նշել է  Լևոն Ալթունյանը։

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ անգամ առաջատար կլինիկաներն առավել մեծ արդյունքներ են  ապահովում համագործակցության արդյունքում։  Հայ-ֆրանսիական այս համագործակցության նպատակը Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման և նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով արդյունավետ բուժման ապահովումն է։

Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ծանոթացրել է իրենց կլինիկայի կողմից մշակված մոդելին։ «Բժշկության, խնամքի և գիտության համակցված մեր մոդելը պատրաստ է ներդրվելու այն երկրներում, որտեղ առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքները և կա քաղցկեղի դեմ պայքարի խնդիր»,-նշել է նա` ներկայացնելով ներդրման քայլերի հաջորդականությունը։ Այն ենթրադրում է ենթակառուցվածքների բարելավում, բուժման բոլոր տեսակների կատարելագործում և մասնագետների թիրախավորված վերապատրաստում։ Նաև հավելել է , որ հայ բժիշկների մասնագիտական հմտությունները և ակադեմիական գիտելիքները բժշկության և գիտության համակցմամբ ֆրանսիական մոդելի ներդրման ամուր հենք կդառնան։

«Նախարարությունը հռչակել է ուռուցքաբանության ծառայությունները հասանելի, մատչելի և որակյալ դարձնելու ռազմավարություն։ Իմ խորին համոզմամբ Փարիզի  Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավմանը միտված համագործակցությունն արդյունավետ կլինի,-շեշտել է նախարար Լևոն Ալթունյանը` կարևորելով ինչպես ոլորտի նորագույն մեթոդներն ու բուժման առաջատար մոդելներն արագ մեր մասնագետներին հասցնելու, այնպես
էլ` նորագույն տեխնոլոգիաները հասանելի  դարձնելու հնարավորությունը։

«Գյուստավ Ռուսսի ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է Ուռուցքաբանության ազգային կենտոնի հետ` Փարիզում կազմակերպելով մեր մասնագետների վերապատրաստումները, անցկացնելով համատեղ գործնական վարժանքներ և գիտաժողովներ։ Այժմ գնում ենք համագործակցությունը շատ ավելի խորացնելու և մշտական դարձնելու ճանապարհով` նախատեսելով նոր կենտրոնի հիմնում»,-ամփոփելով ճեպազրույցը` ասել է Լևոն Ալթունյանը։

Բանախոսները նաև պատասխանել են լրագրողների հարցերին` վստահեցնելով, որ նախանշվող համագործակցությունը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում բարձրակարգ ծառայություների մատուցման երաշխիք կդառնա։

Ճեպազրույցից հետո հայկական և ֆրանսիական կողմը քննարկել են երկարատև համագործակցության ուղղությունները և նախնական ժամանակացույցը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook