Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

10 համեղ ու հասանելի մթերք, որոնք կօգնեն պայքարել բորբոքումների դեմ

Օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացները կարող են լինել վտանգավոր հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոն, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս պայքարել դրանց դեմ և խուսափել բորբոքումներ առաջացնող գործոններից։

Մասնագետների խոսքով՝ քրոնիկ բորբոքումները կարող են դառնալ սրտի հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի, արթրիտի և մի շարք այլ խնդիրների զարգացման պատճառ, սակայն ճիշտ սննդակարգը, որը հարուստ է բնական մթերքով, կօգնի պայքարել այս խնդրի դեմ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունեն սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք կարող են նվազեցնել բորբոքումների մակարդակն ու անգամ առհասարակ ազատել դրանցից, ուստի նման մթերքի ներառումը սննդակարգում շատ կարևոր է։ Food News պորտալը ներկայացրել է հակաբորբոքային ազդեցությամբ օժտված սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։

Հատապտուղներ

Հատապտուղների մեջ պարունակվող գունանյութերն ազդում են որպես հակաօքսիդանտ՝ օգնելով նվազեցնել բորբոքումների մակարդակն ու ամրապնդել իմունային համակարգը։ Բացի այդ, դրանք պարունակում են այլ բուսական միացություններ՝ ֆլավոնոիդներ, ֆենոլային թթուներ, աղաղանյութեր, որոնք նույնպես օգնում են պայքարել բորբոքային գործընթացների կործանարար ազդեցության դեմ։

Բրոկոլի

Այս հասանելի մթերքը պարունակում է բուսական քիմիական նյութեր՝ գլյուկոզինոլատներ ու սուլֆարոֆաններ, որոնք խոչընդոտում են բորբոքումներ առաջացնող գործընթացների զարգացմանը։

Ավոկադո

Հակաբորբոքային ազդեցությամբ օժտված հիանալի մթերք կարող է լինել նաև ավոկադոն։ Այն պարունակում է կարոտինոիդներ ու տոկոֆերոլներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի զարգացման վտանգը։

Պղպեղ

Պղպեղի ինչպես քաղցր, այնպես էլ կծու տեսակները բնական հակաօքսիդանտների՝ կվերցետինի, ֆերուլաթթվի և այլ տարրերի հարուստ աղբյուր է, իսկ դրանք միասին վերածվում են հակաբորբոքային հզոր միջոցի։

Խաղող

Խաղողը նույնպես հիանալի միջոց է, որը նվազեցնում է բորբոքումների հետ կապված որոշ հիվանդությունների, այդ թվում շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Քրքում

Այս համեմունքի գլխավոր բաղադրիչը քրքումինն է, որի հակաբորբոքային ազդեցությունը բազմիցս ապացուցվել է հետազոտությունների ժամանակ։ Այս մթերքը նվազեցնում է բորբոքումների մակարդակը՝ այդ կերպ պաշտպանելով արթրիտից, շաքարային դիաբետից ու այլ քրոնիկ հիվանդություններից։

Ձիթայուղ

Ձիթայուղի գործածությունը պահպանում է սրտամկանի առողջությունն ու մարդու երկարակեցությունը, ինչը պայմանավորված է մոնոչհագեցած ճարպերով, որոնք նման են ավոկադոյի մեջ պարունակվող ճարպերին։ Դրանք նվազեցնում են բորբոքումների մակարդակն ու խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև պաշտպանում են քաղցկեղի որոշ տեսակներից։

Կանաչ թեյ

Կանաչ թեյի գործածությունը ճնշում է բորբոքումներն ու պաշտպանում է բջիջները վնասվածքներից, ինչպես նաև նվազեցնում է սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։

Յուղոտ ձկնատեսակներ

Սաղմոնը, սարդինաները, սկումբրիան ու յուղոտ այլ ձկնատեսակները պարունակում են զգալի քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հայտնի են իրենց հակաբորբոքային հատկություններով։ Այս ճարպաթթուների շնորհիվ նման ձկնատեսակները պաշտպանում են օրգանիզմը սրտի հիվանդություններից ու քաղցկեղից։

Սնկեր

Սնկերի տարբեր տեսակները պարունակում են օրգանական միացություններ, որոնք արդյունավետ կերպով պաշտպանում են օրգանիզմի բջիջները բորբոքումների վնասակար ազդեցությունից։

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը պարունակում է ֆլավոնոլների միացություններ, որոնք նվազեցնում են բորբոքումներն ու նպաստում ավելի առողջ ծերացմանը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook