Friday, April 19, 2024

Day: շաբաթ փետրվարի-08

Մանկան ԱնկյունՆորություններ

Անվտանգության կանոններ, որ պետք է հետևել երեխային քնեցնելիս

Մի քանի անվտանգության կանոններ, որնց հարկավոր է ուշադրություն դարձնել երեխային քնեցնելիս: Փոքրիկին պետք է քնեցնել միայն մեջքի վրա պառկած դիրքում. հետազոտությունները վկայում են, որ մնացած բոլոր դիրքերը վտանգավոր են մանուկների համար: Երեխաներին անհրաժեշտ է քնեցնել համեմատաբար կոշտ (ոչ շատ փափուկ) ներքնակի վրա: Վերջինս պետք է ծածկի օրորոցի ողջ մակերեսը, որպեսզի փոքրիկը չհայտնվի ներքնակի և օրորոցի միջև առաջացած փոսերում: Մինչև երեխայի մեկ տարեկանը բարձ մի օգտագործեք: Պետք չէ կերակրել երեխային, քանի դեռ նա չի արթնացել: Երեխայի գլխի դիրքը պարբերաբար անհրաժեշտ է փոխել: Երեխայի գանգաթաղի ոսկրերը բավականին փափուկ են, ուստի դրանց դեֆորմացիայից խուսափելու համար երեխայի մահճակալի մեջ չպետք է լինի որևէ այլ իր կամ խաղալիք:

Read More
x Close

Like Us On Facebook