Saturday, April 20, 2024
Նորություններ

21 գծային շտապօգնության ավտոմեքենա` մարզերին

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել ՈւԱԶ տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։

Առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում` առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է  մարզային ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը` հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունների մատչելիության, տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովման համատեքստում։

Նշենք, որ շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

Մեքենաները մարզային բժշկական կազմակերություններին բաշխվելու են հետևյալ կերպ.

1.    Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
2.    Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
3.    Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
4.    Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
5.    Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
6.    Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ,
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
7.    Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ,
«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
8.    Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
9.    Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ,
«Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook