Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

4 արդյունավետ բնական միջոց խումարի տհաճ ախտանշանները մեղմելու համար

Խումարային համախտանիշը պայմանավորված է լինում ալկոհոլի չարաշահմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ինտոքսիկացիայով ու դրա հետևանքով առաջացող մի շարք տհաճ ախտանշաններով։ Այս խնդրի դեմ սովորաբար պայքարում են դեղորայքի միջոցով, իսկ ոմանք էլ փորձում են ազատվել տհաճ ախտանշաններից ալկոհոլի նոր չափաբաժնով, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել բնական բուժիչ միջոցներ և էլ ավելի չծանրաբեռնել օրգանիզմը վնասակար նյութերով։

 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ բնական միջոցները խումարի հետևանքով առաջացող հոգնածության, սրտխառնոցի ու գլխացավի դեմ պայքարի համար։

Ջուր

Ալկոհոլը հզոր միզամուղ միջոց է, ինչը նշանակում է, որ որքան շատ է մարդն այն օգտագործում, այնքան շատ է միզում, ինչի հետևանքով օրգանիզմը շատ արագ ջրազրկվում է։ Ջրազրկումը հանգեցնում է զարկերակային ճնշման անկման ու գլխուղեղի արյան շրջանառության վատթարացման, ինչի պատճառով էլ ի հայտ են գալիս սաստիկ գլխացավեր։ Նման տհաճ խնդրից ազատվելու համար հարկավոր է արթնանալուն պես մեծ քանակությամբ ջուր խմել և լրացնել հեղուկի պակաս։

Էլեկտրոլիտներով հարուստ ըմպելիքներ

Օրգանիզմի ջրազրկումը հանգեցնում է նաև կարևոր էլեկտրոլիտների մակարդակի նվազման, իսկ այս տարրերը պահպանում են էներգիայի մակարդակն ու կարգավորում են նյարդային գործառույթները։ Էլեկտրոլիտների ցածր մակարդակը հաճախ է հանգեցնում մկանային սպազմների, ջղաձգումների ու հոգնածության, ուստի դրանց պակասը լրացնելու համար հարկավոր է խմել թթվի աղաջուր ու թարմ մրգային հյութեր։

Կոճապղպեղով թեյ

Խումարը կարող է դառնալ աղիների աշխատանքի խանգարման պատճառ՝ թույլ չտալով օգտագործել ապաքինման համար հարկավոր սննդարար մթերք, սակայն կոճապղպեղը կօգնի վերականգնել մարսողությունը։ Բացի այդ, կոճապղպեղը կօգնի ազատվել նաև սրտխառնոցից, փսխումից ու մարսողական այլ խնդիրներից, ուստի խումարի դեպքում այն շատ օգտակար է։ Ինքնազգացողությունը բարելավելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կոճապղպեղը թեյի տեսքով։

Երիցուկով թեյ

Խումարը կարող է բացասաբար անդրադառնալ նաև հոգեվիճակի վրա՝ դառնալով անհանգստության ու սթրեսի պատճառ, սակայն երիցուկով թեյը կարող է հիանալի միջոց լինել նման խնդիրների դեմ պայքարում։ Այն ոչ միայն հանգստացնող ազդեցություն է ունենում, այլև օժտված է հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ մեղմում է մկանային սպազմներն ու բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդերի վրա։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook